Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:22 06-05-2025

Դեբեդի վարարման վտանգը դեռ կա․ ջրհեղեղից 1 տարի անց էլ տուն վերադառնալն անհնարին է

Դեբեդի նախորդ տարվա մայիսյան վարարման հետեւանքով Ալավերդի քաղաքի Բաղրամյան խճուղու բոլոր առանձնատները դատարկվեցին: Դեբեդն այս տարածում ամբողջությամբ փոխել է հունն ու այժմ հոսում է բնակելի տների անմիջապես կողքով: Դեբեդի ամենափոքր վարարման դեպքում անգամ բնակելի տներին մոտենալ հնարավոր չի լինի, ինչպես որ հնարավոր չէր հեղեղումից հետո՝ ամիսներ շարունակ: Բաղրամյան խճուղու կամ ինչպես տեղացիներն են ասում, Աքորու ջաղացներ կոչվող տարածքի բոլոր 6 առանձնատներ տանող միակ ճանապարհը եւս Դեբեդը քշել էր: Բնակիչները միայն ոտքով՝ Մ6 մայրուղուց դեպի երկաթգիծ տանող արահետով էին հասնում դեպի բնակելի թաղամաս: Թեեւ ջրհեղեղից հետո այնտեղ գնալու կարիք էլ չկա, ամեն ինչ քանդված է, պատված տիղմի հաստ շերտով:

Օրեր առաջ մեկնարկել է Բաղրամյան խճուղի տանող ճանապարհը, խոշոր քարերի ու հողի լիցքով դեպի բնակելի տներ ճանապարհը կառուցված է, սակայն բնակիչները չեն շտապում վերադառնալ իրենց տներ: Նախ որ կրկին վարարման վտանգ կա, հետո էլ շատերը չեն ստացել փոխհատուցումն ու առանձնատները չեն նորոգել: Բացի այդ, որոշ ընտանիքներ վերադառնալ չեն էլ կարող, քանի որ գետի հունը փոխված է, ու նաեւ չկա ափապաշտպան որեւէ հենապատ:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում