Ներքին 2 տարի առաջ - 15:13 25-05-2024

Նիկոլ Փաշինյանն ուժայինների ուղեկցությամբ այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Նիկոլ Փաշինյանն այցելել է սահմանամերձ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Նա այս մասին տեսանյութ է հրապարակել իր ֆեյբուքյան էջում:

Հատկանշական է, որ եկեղեցու մոտ Փաշինյանին են դիմավորում ուժայինների ներկայացուցիչները եւ ՏԻՄ ղեկավարները, պատիվ տալիս, զեկուցում իրավիճակի վերաբերյալ:

Փաշինյանը Կիրանցում հանդիպում է գյուղացիների հետ, նրանք վրդովված են, անվտանգության երաշխիքներ են պահանջում Փաշինյանից: Գյուղացիները կոշտ հարցադրումներ են անում նրան և ասում որ վերջինս չի կարողանում բանակցել:

Փաշինյանին ուղեկցում են մեծ թվով անվտանգության եւ ոստիկանության աշխատակիցներ, որոնք չեն թույլատրում նույնիսկ լրագրողներին մոտենալ:

Ավելի վաղ Բաղանիսի դպրոցում Փաշինյանը փակ հանդիպում էր ունեցել գյուղացիների հետ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը