Մամուլ 2 տարի առաջ - 08:57 23-05-2024

Կհաջողվի՞ Փարատել Փաշինյանի կասկածները․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա աղմկահարույց ելույթից հետո ՔՊ ղեկավարությունը նկատողություն է արել նրան, որ երեկվա իր ելույթով` ընդդիմադիրների պորտը տեղը դնելով, ավելի շատ վնասում, քան աջակցում է իշխանություններին։ Հիշեցնենք. Սուքիասյանը երեկ խորհրդարանի ամբիոնից ուղիղ տեքստով սպառնում էր ընդդիմությանը. «Եթե չափը չճանաչեն, կա՛մ կհայտնվեն բանտում, կա՛մ կմահանան, կա՛մ կունեզրկվեն», ինչպես եղել է նախկինում։ Երեկ Սուքիասյանն ավելի ուշ սրբագրեց ելույթը՝ լրագրողներին հայտարարելով, որ ոչ թե սպառնացել է, այլ ասել է․ «Բա որ մենք էլ անենք»։

ՔՊ-ում նրա երեկվա ելույթի բացատրությունն ունեին, ասում էին, որ նա «կասկածյալների» շարքում է, ովքեր կարող են լքել իշխանական նավը եւ հայտնվել բարիկադների մյուս կողմում, եւ Սուքիասյանը փորձել է փարատել այդ կասկածները` իր հավատարմությունը հայտնելով Նիկոլ Փաշինյանին։ Ի դեպ, ՔՊ-ում Սուքիասյանի նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունք կա: Ոմանք կարծում են, որ նա իրենց «վերեւից է նայում», «նիստերին դասատուի դեր է ստանձնում», չի գրանցվում հարցեր տալու կամ ելույթներ ունենալու համար, իսկ վերջում արտահերթ ելույթի ձայն է խնդրում՝ նյարդայնացնելով իրենց։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը