Ներքին 2 տարի առաջ - 23:15 21-05-2024

ՔՊ-ականների հերթական վախը. ինչ է նշանակում հետամտել

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրքը լրացվել է նոր հանցակազմով, որը կոչվում է հետամտել։

Համապատասխան փոփոխություններն ուժի կմտնեն այս տարվա հուլիսի 1-ից, որից հետո քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն ուրիշին տհաճություն պատճառելու համար։

Հուլիսի 1-ից Հայաստանում հետամտել է համարվելու ուրիշին հետևելը, ուրիշի հետ ոչ ցանկալի շփման մեջ մտնելը կամ դրա փորձը, ուրիշի անձնական իրերի վրա հետքեր թողնելը (օրինակ՝ ջուր լցնելը), ուրիշի տվյալներով սոցցանցերում օգտահաշիվ բացելը։

Համապատասխան փոփոխություններն ուսումնասիրելիս պարզ է դառնում՝ արարքը համարվում է հանցագործություն, եթե այն կատարվել է պարբերաբար և զոհի մոտ առաջացրել է վախ կամ անհանգստություն, կամ զոհին ստիպել էապես փոխել իր կենսակերպը, կամ էլ վերջինիս մոտ առաջացրել է իր կենսակերպը փոխելու անհրաժեշտություն։

Չնայած առաջին հայացքից ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ նոր հանցկազմի նպատակն քաղաքացիներին՝ հիմնականում կանանց, պաշտպանելն է, սակայն այս կարգավորումներում առկա են որոշ ձևակերպումներ, որոնք թույլ են տալու այն կիրառել՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։ Խոսքը վերաբերվում է հանցակազմում առկա ծանրացնող հանգամանքին. ծանրացվող է համարվում այն հանգամանքը, եթե անձը «հետամտվել է»՝ կապված իր պետական, քաղաքական, ծառայողական, կամ հասարակական գործունեության հետ։

Հատկանշական է, որ «հետամտելու» հացակազմը խիստ ընտրողական է և գնահատողական, ուստի յուրաքանչյուր դրվագով արարքները գնահատվելու են իրավապահ մարմինների և դատական համակարգի կողմից և համապատասխան որոշումներ կայացվեն։ Այս համատեքստում, դատելով նախկինում առկա փորձից, ենթադրում ենք, որ երբ գործող իշխանությունները և իրենց ընտանիքի անդամները, կամ աջակիցները կհետամտվեն, հետամտողները խստգույնս պատասխանատվության կենթարկվեն, իսկ երբ հետամտողների թիրախում կհայտնվեն Նիկոլ Փաշինյանին ընդդիմացող գործիչները, ապա նրանց արարքներում հանցակազմ չի հայտնաբերվի ու հնարավոր չի լինի հիշյալ անձանց պատասխանատվության ենթարկվել։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության բաստիոնում տարեցտարի օրենքները խստացվում են, ի հայտ են գալիս նոր հանցակազմեր, որոնք թույլ են տալիս գործող իշխանություններին ընդդիմացող անձանց պատասխանատվության ենթարկել և ճնշել բողոքի բոլոր դրսևորումները։ Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավանաբար մտահոգված են, որ իրենք իշխանությունից կեռացվեն նույն կերպ, ինչպես ժամանակին իրենց հաջողվեց ՀՀԿ-ականներին հեռացնել իշխանությունից, ուստի նախապես ձգտում են կանխել նման դրսևորումները։

Կարծում ենք՝ եթե Հայաստանում ժամանակին նմանտիպ օրենքներ ընդունվեին, ապա Նիկոլ Փաշինյանը և իր աջակիցները 2018 թվականին պատասխանատվության կենթարկվեին ՀՀԿ-ական կին պատգամավորների հեռախոսահամարները հրապարակելու, վերջիններիս թիրախավորելու, տարբեր պաշտոնյաների տների առաջ դագաղներ և սև ժապավեններ տանելու և նմանատիպ այլ արարքների համար համար, ուստի իշխանության գալու ոչ մի հնարավորություն չէին ունենա։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է