Ներքին 4 տարի առաջ - 22:15 17-04-2022

Մարդիկ Արցախում ապրում են վախը սրտներում, որ հեսա թուրքը գալու է իրենց սպանի․ Արթուր Վանեցյան

Ուզում եմ դիմել մեր քաղաքացիներին, յուրաքանչյուրդ մտածեք, որ ձեզնից է կախված մենք կունենա՞նք երկիր, պետություն, պետականություն, թե՞ չենք ունենա, յուրաքանչյուրից է կախված, թե մենք այս տարածքում, մեր պետությունում կապրե՞նք որպես ինքնիշխան պետության ներկայացուցիչներ, թե՞ կլինենք կցորդ։ Այս մասին Ազատության հրապարակում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Մենք հայրենիք չունենք, որը կարող ենք հանձնել թշնամուն, մենք չենք կարող թույլ տալ, որ մեր հայրենիքը հանձնվի թշնամուն»։
Նա նշեց, որ սա քաղաքական պայքար չէ, սա պայքար է հանուն մեր ապագայի։ «Այստեղ են նաև այլ կուսակցությունների անդամներ, հասարակական գործիչներ, պրոֆեսորներ, գեներալներ, սպաներ, տարբեր քաղաքացիներ։ Մենք չենք եկել, որպես կուսակցության ներկայացուցիչներ, այստեղ ենք առանց դրոշների, մենք 2 հայկական պետությունների դրոշներ ունենք՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանարպետության դրոշը, ես կոչ եմ անում համախմբվել այս երկու դրոշների ներքո և պայքարել հանուն մեր հայրենիքի»։
Հարցին, թե արդյոք ուշացած չէ պայքարը՝ Վանեցյանը պատասխանեց,․ «Ուշ է, բայց ի՞նչ անենք՝ հանձնվե՞նք, մենք Ազգային Ժողովում մի ելույթ տեսանք, որը երրորդ հանրապետության պատմության մեջ ամենախայտառակ ելույթն էր, պատմության գրքերում լինելու է որպես խայտառակության, որպես պարտվողականության, որպես օտարի շահը սպաարկելու ելույթ։ Հասկանում եք, ամեն օր մարդիկ Արցախում ապրում են վախը սրտներում, որ հեսա թուրքը գալու է իրենց սպանի, ամեն օր մեր սահմանամերձ գյուղերում, որ սահմանամերձ դարձան Նիկոլ Փաշինյանի՝ զորքերը հետ քաշելու հրամանից հետո, ամեն օր այդ մարդիկ վախը սրտներում են ապրում»։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում