Արտաքին 2 տարի առաջ - 15:25 19-05-2024

Սաուդյան Արաբիայի 89-ամյա միապետը հոսպիտալացվել է

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը տեղափոխվել է Ջիդայի կլինիկա՝ բուժզննում անցնելու համար, հայտնում է Saudi Press Agency-ն՝ հղում անելով միապետի գրասենյակին։ Փոխանցում է Tert.am-ը։

89-ամյա միապետի հոսպիտալացման պատճառը ջերմությունն ու հոդացավերն են։

Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդը ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 31-ին Էր Ռիադում. նա թագավոր Աբդուլազիզ Ալ Սաուդի 25-րդ որդին Է։ 2011 թվականի նոյեմբերին նշանակվել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար։ Նա թագավորական գահ է բարձրացել 2015 թվականի հունվարին։

2022 թվականի սեպտեմբերին 96-ամյա թագուհի Էլիզաբեթ Երկրորդի մահից հետո Սալման բեն Աբդել Ազիզը դարձել է աշխարհի ամենատարեց միապետը։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին