Ներքին 2 տարի առաջ - 22:47 16-05-2024

Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է ՎԶԵԲ տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Մոլդովայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Թաթուլ Դավոյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետի անունից ողջունելով հյուրերին՝ Արմեն Փամբուխչյանն ընդգծել է, որ Երևանը շահագրգիռ է երկկողմ հարաբերությունները զարգացնել որոշակի ուղղություններով։
Ըստ աղբյուրի՝ դեռևս 2000 թվականին Երևանն ու Քիշնևը դարձել են քույր քաղաքներ։ Այժմ հաստատման փուլում է երկու մայրաքաղաքների համագործակցության համաձայնագիրը։ «Մեզ համար կարևոր է Երևանի և Քիշնևի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը, որի հիմքը մեր երկրների և ժողովուրդների բարեկամությունն է: Մենք մեծապես կարևորում ենք հստակ ծրագրերի և նախագծերի իրականացումը, ինչպես նաև քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը»,- ընդգծել է Արմեն Փամբուխչյանը:

Նշվում է, որ Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը շնորհակալություն է հայտնել հյուընկալության համար և նշել, որ իրենք կարևորում են Երևանի հետ տնտեսական գործակցության հաստատումն ու խորացումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ քննարկվել են նաև կրթության, մշակույթի և քաղաքային տնտեսության այլ ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: Մասնավորապես, առաջարկվել է Քիշնևում անցկացնել Հայաստանի ու Երևանի օրեր: Քննարկվել են նաև Երևանում հայազգի գործիչ Մանուկ Միրզոյանի հիշատակին նվիրված կիսանդրու տեղադրման մանրամասները:

Արմեն Փամբուխչյանը մեկ անգամ ևս վերահաստատել է փոխգործակցության պատրաստակամությունն ու վստահություն հայտնել, որ պատվիրակության այցը Երևան կլինի երկկողմ արդյունավետ:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը