Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 2 տարի առաջ - 19:58 16-05-2024

Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ մի քանի օրից թույլտվություն կխնդրի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ընտանիքից՝ վերջինիս տեսակցելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Վուչիչի՝ «ԵՄ-Արևմտյան Բալկաններ» տարածաշրջանային ֆորումի շրջանակում արված հայտարարությունը։

«Վստահ եմ, որ առաջիկա օրերին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ միասին նրա (խմբ. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցո) ընտանիքից թույլտվություն կստանամ այցելելու։ Իհարկե, սա չի կարող լինել այսօր և վաղը, բայց ես հույս ունեմ, որ նա կհաղթահարի այս ամենը։ Նա մարտիկ է, բացառիկ ուժեղ առաջնորդ, ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես, և վստահ եմ, որ դա կօգնի իրեն հաղթահարել այս բոլոր խնդիրները։», - ասել է Վուչիչը։

Մայիսի 15-ին՝ Հանդլովա քաղաքում կողմնակիցների հետ հանդիպումից հետո, երբ Սլովակիայի վարչապետը դուրս է եկել շենքից, մի տղամարդ մի քանի անգամ կրակել է նրա վրա։

Ավելի վաղ Սլովակիայի փոխվարչապետ Թոմաս Տարաբան հայտնել էր, որ Հրազենային վիրավորում ստացած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին վտանգ չի սպառնում։

Երկրի ներքին գործերի նախարարն այս հարձակումն անվանել է քաղաքական դրդապատճառներ ունեցող մահափորձ։

Ոստիկանությունն առայժմ չի բացահայտել կասկածյալի ինքնությունը, սակայն լրատվամիջոցները նշում են, որ 71-ամյա տղամարդը գրող է և քաղաքական ակտիվիստ։ Համացանցում տարածված մի տեսանյութում ենթադրյալ կասկածյալը ասում է, որ համաձայն չէ կառավարության վարած քաղաքականության հետ։

59-ամյա Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայում իշխանության է վերադարձել 2023 թ․ սեպտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո` հինգ տարի ընդդիմության շարքերում լինելուց հետո։ Նախկինում նա Սլովակիայի վարչապետ էր եղել 2006-2010 թթ․ և 2012-2018 թթ․։