Շնաբարոն ու Փաշինյանը կարող են ասել մի բան և անել հակառակը
copy image url

Շնաբարոն ու Փաշինյանը կարող են ասել մի բան և անել հակառակը

Ներքին Միտք 11 ամիս առաջ - 22:00 15-05-2024
Նիկոլ Փաշինյանը Դանիայում Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակում պատասխանել է Politico in Europe-ի գործադիր խմբագիր Գորդոն Ռեպինսկու հարցերին: Ո՞ր թվականին կուզենայիք, որ Հայաստանը դառնար ԵՄ անդամ հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ «Այս տարի»։ Անկե՞ղծ է Փաշինյանը, թե՞ ստում է, ինչպես կարծում են նրան դիմավորող հայերը Կոպենհագենում։

Այս պատասխանը աղմուկ է բարձրացրել։ Ոմանք, այդ թվում՝ ադրբեջանցիները շտապել են եզրակացնել, որ ՀՀ-ն կարող է այս տարի անդամակցել ԵՄ-ին։ Իրականում պատկերն այլ է։ ՔՊ-ական իշխանությունը ոչինչ չի անում ԵՄ անդամակցության ուղղությամբ։ Ավելին՝ հակառակ ուղղությամբ է քայլեր անում, ՀՀ-ն ավելի հեռացնելով ԵՄ-ից։

Մասնավորապես՝ ժողովրդավարական բարեփոխումներ չեն արվում, կոռուպցիան չի նվազում, շարունակվում են քաղաքական հետապնդումները։ Այս հետընթացի մասին անդրադարձ կա նաև միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցների զեկույցներում։ Տասնյակ քաղաքական, պետական գործիչներ հանիրավի հետապնդվում են, կալանքի տակ են։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մեղադրվում է պատերազմի օրերին ոչ ռուսական (չեխական) զինամթերք գնելու մեջ։ Մի քանի օր առաջ՝ մայիսի 9-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո տեղեկատվություն տարածվեց, որ ռուսական զորքերը կշարունակեն մնալ ՀՀ-ում Երևանի խնդրանքով։ Ու այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը ձևացնում է, թե սպասում է Եվրոպական Խաղաղության հիմնադրամում ՀՀ-ին ներառելու մասին ԵՄ որոշմանը։ ԵՄ-ն կարո՞ղ է սպառազինություն մատակարարել ՀՀ-ին, երբ Նիկոլ Փաշինյանը խնդրում է Պուտինին, որ ռուսական զորքերը մնան Հայաստանում։

Հարկ է հիշեցնել, որ ԵՄ առանց վիզա մեկնելու պահանջներից մեկը վերաբերում էր կենսաչափական անձնագրերին։ Այսինքն՝ ԵՄ պարզեցված վիզային ռեժիմից կարող էին օգտվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք կենսաչափական անձնագիր ունեն։ Դրանց տրամադրումը դադարեցվել է Թավշյա հեղափոխությունից հետո։ Այսինքն՝ կատարվել է հակառակ քայլ։

Դրանից զատ ՔՊ-ն, լինելով քաղաքական մեծամասնություն, օրենսդրական նախաձեռնություն չի ցուցաբերել անկախության պաշտպանության ուղղությամբ, լյուստրացիայի, դեսովետիզացիայի մասին իրավական հիմքեր չեն ստեղծել։ Առավոտից երեկո ՔՊ-ականներն ու նրանց ձայնակցողները Նիկոլ Փաշինյանի հակահայ քայլերը քննադատողներին, այդ թվում Բագրատ Սրբազանի շարժման մասնակիցներին, որակում են ռուսական գործակալ։ Բայց գոնե նմուշի համար մեկ ռուսական գործակալ չի բացահայտվել ու չի արտաքսվել Մոսկվա։

Փաշինյանի՝ Եվրոպական խորհրդարանում 2023-ի հոկտեմբերի 17-ի ելույթից անցել է մոտ 7 ամիս։ Եվրոպացիները ծափարացեին նրան։ Բայց այս ընթացքում Փաշինյանի պասիվությունը ապացուցեց, որ ռուսական շահերը ՀՀ ազգային շահերից վեր է դասում։ Այսինքն՝ իրականում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի ուզում, որ ՀՀ-ն դառնա ԵՄ անդամ, այլ հնարավոր ամեն ինչ անում է, որ ՀՀ-ն չդառնա ԵՄ անդամ։ Նա շարունակում է մնալ նույն՝ 2018-ի ռուսամետ Փաշինյանի մակարդակին, որը Մայիսի 28-ին «Կալինկա» էր պարում, Սիրիա զորք էր ուղարկում, պարծենում էր հայ-ռուսական հարաբերությունների խորացմամբ, իսկ 44-օրյայի ժամանակ մերժում էր Ժնևում հանդիպումը և պնդում, որ միայն ռուսները մտնեն Արցախ։

Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ Նիկոլ Փաշինյանը կատակում է ԵՄ անդամակցելու ցանկության մասին։ Անպատասխանատու մարդը կարող է այդպիսի կատակ անել այն դեպքում, երբ ամբողջ 6 տարիների ընթացքում կատարել է հակառակ տրամաբանության քայլեր։ Մեկ էլ շնաբարոն կարող է ասել մի բան, բայց իրականում անել հակառակը։ Եթե Փաշինյանն ուզենար, որ ՀՀ-ն այս տարի դառնար ԵՄ անդամ, ապա վերը նշված քայլերը կամ դրանց մի մասը կկատարեր։ Ուշագրավ է, որ Կոպենհագենում Փաշինյանը չասաց, որ ժողովրդավարությունը Հայաստանի քաղաքակրթական ընտրությունն է։ Սա ևս հետընթացի ցուցիչ է, որը հեռացնելու է ՀՀ-ն ԵՄ-ից։ Արդյունքում ԵՄ-ն չի տրամադրելու ՀՀ-ին սպասված քաղաքական և ռազմական աջակցությունը, ՀՀ-ն չի կարողանալու դիմագրավել անվտանգային մարտահրավերները։ Դրանից կրկին տուժելու է պետությունն ու ժողովուրդը։Կարճ ասած՝ պասիվ ռուսամետ Նիկոլ Փաշինյանը կրկին գործում է պետության և ժողովրդի դեմ։

Փաշինյանի պասիվ ռուսամետությունը կարող է անդրադառնալ նաև ներքաղաքական զարգացումների վրա։ Մասնավորապես՝ առաջիկա ընտրություններում կարող է հաջողության հասնել անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ իրականացնելու, ԵՄ անդամակցելու, Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու ջատագով ուժը, իսկ ՔՊ-ն, որպես ռուսամետ ուժ, դուրս է մղվելու, քանի որ նախընթաց տարիներին արել է անկախության, ժողովրդավարության դեմ գործողություններ, պետությանն ու ժողովրդին մեծ աղետներ պատճառելով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

14:25 Քասախ գետում խեղդված փոքրիկն արցախցի 4-ամյա Նոյն է
17:35 Քասախ գետում խեղդված արցախցի փոքրիկը տան միակ երեխան էր. մանրամասներ՝ ողբերգական դեպքից    
21:39 Բժիշկներն ասել էին՝ մեռնելու վրա է, ես 3 ժամում խելքի բերեցի. տիկին Շուշանիկը հրաշքներ է գործում
17:05 Ես այս կյանքը քեզ կտամ. սկանդալային գրառումից հետո Անդրեի նախկին կինը լուսանկար է հրապարակել
22:15 “Какой стоп?”. Շարմազանովը ադրբեջանցիներին թույլ չի տվել իրեն ընդհատել՝ խոսելով Արցախի մասին
17:45 Այրումի բնակիչները վախով ու հերթապահելով են լուսացնում գիշերները. Դեբեդը կրկին վարարել է
15:15 Ռոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը
16:10 Ադամանդներ, ոսկի և շռայլություն. ինչպես է Սամվել Կարապետյանի դուստրը Դուբայում նշել իր 35-ամյակը
18:27 ԿԳՄՍՆ-ի նոր նախագիծն անարդար է. չի կարելի դպրոցների միջև տարբերություն դնել
12:49 Գոնկա՞, թե՞ շաշկի․ նախարարին սպասարկող մեքենաներն առանց նախարարի գիշերն ի՞նչ էին անում փողոցներում

Ձեզ գուցե հետաքրքրի