Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:50-ի սահմաներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են «Mazda», և «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Պարեկային ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ վթարի պատճառը եղել է «Jeep» մակնիշի ավտոմեքենայի վարորի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է:
Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկությունը, և եթե պարզվի, որ այն հավաստի է, ձեռնարկվելու են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ «Jeep» մակնիշի ավտոմեքենան և նրա վրարոդին հայտաբերելու ուղղությամբ:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: