Մենք ինչ ուզենք, ստանալու ենք․ Ալիև
copy image url

Մենք ինչ ուզենք, ստանալու ենք․ Ալիև

Ներքին Արտաքին 10 ամիս առաջ - 22:54 10-05-2024
«44-օրյա պատերազմի տարիներին ես հարցազրույցներ էի տվել արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Բայց, բնականաբար, պատերազմի հետ կապված մեր ծրագրերի մասին ոչինչ չէի կարող ասել։ Պարզապես, երբ ինձ մի անգամ հարցրին Շուշիի մասին, ասացի, որ առանց նրա գրավման՝ մեր գործը կիսատ է մնալու։ Կարծում եմ՝ բոլորը հասկացան, որ մենք կանգ չենք առնելու, քանի դեռ Շուշին չի ազատագրվել», մայիսի 10-ին Շուշիում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ քաղաք բերած առաջին «վերաբնակիչներին» բնակարանների բանալիների հանձնման արարողության ժամանակ։

Ալիևն անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին․ «Հիմա Հայաստանի հետ մեր գործերն ընթանում են այնպես, ինչպես մեզ է պետք։ Բայց եթե կրկին տեսնենք, որ այնտեղ ռևանշիստները գլուխ են բարձրացնում, Ֆրանսիան Հայաստանին մահացու զենքեր է տալիս, այդ զենքերը հասնում են կրիտիկական չափերի, ապա մեզնից ոչ ոք թող չնեղանա։ Ամեն դեպքում բոլորը գիտեն մենք ինչի ենք ունակ, մեր բանակը ինչի է ունակ և մեր կամքը ինչքան ամուր է։ Ոչ ոք մեր դիմաց չի կարող կանգնել», կրկին սպառնացել է նա։

«Մեր միայն մի պահանջով «վերադարձվել են» (չակերտավորումը մերն է – հեղ․) Ղազախի շրջանից զավթված 4 գյուղ։ Այդպես կլինի հետագայում ևս։ Խոսքի իրավունքը մեզ է պատկանում, մենք Կովկասի առաջատար պետությունն ենք բոլոր առումներով։ Մենք պաըտերազմ չենք ցանկացել, հիմա էլ չենք ուզում, մեզ մեր հողերն են պետք և կստանանք այն, ինչ ցանկանանք»,-հոխորտացել է Ադրբեջանի բռնապետը։

Հիշեցնենք, որ Շուշի քաղաքում և հարակից գյուղերում մեծ թափով ընթանում է հայկական հետքերի ոչնչացման սիստեմատիկ աշխատանք։ Վերացվում են հայկական հուշարձանները, Արցախի սուբյեկտայնությունը վկայող շենք-շինությունները, իսկ ինչպես վերջերս հայտնի դարձավ՝ օկուպացված Արցախի մայրաքաղաքում համակենտրոնացված մի քանի տասնյակ հայազգի մարդկանց համար արտաքին հաղորդակցությունը կասեցվել է։ Ինչպես հայտնել է Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևայի գրասենյակը, ներկայում աշխատանքներ են ընթանում հայ բնակիչներին Ադրբեջանի օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու համար, իսկ սա նշանակում է առնվազն անձնագրավորում և մյուս հայկական փաստաթղթերի ոչնչացում։

Պլանավորվում է օկուպացված Արցախի տարածքում մինչև 2026 թվականի ավարտը բնակեցնել ավելի քան 140 000 մարդու, այդ թվում բուն Շուշի քաղաք է նախատեսված բերել մինչև 20 000 բնակիչ։ Նրանց մեջ, ինչպես ադրեբջանական պետական մարմիններն են հայտնում, կեսից ավելին «հայկական օկուպացիոն իշխանությունների վարած ադրբեջանահալած քաղաքականության հետևանքով բռնատեղահանված շուշեցիներն են, շուրջ 3 000 վերաբնակիչ ժամանակավոր բնակեցվելու են Շուշիում՝ մինչև Ստեփանակերտը շրջապատող ադրբեջանական գյուղերում ենթակառուցվածքային պայմանների ստեղծումը, ինչից հետո տեղափոխվելու են այդ գյուղերը։

Այսօր նաև տեղեկություն է տարածվել, որ Թուրքիայի իշխանությունները դիմել են Ադրբեջանի գործընկերներին՝ Շուշիում թուրքական հյուպատոսարան բացելու հարցով։ Կասկած չկա, որ այն դրականորեն և անհապաղ կբավարարվի։

Ակնհայտ է, որ թրքահաճո այս իշխանությունը Հայաստանում ոչ միայն թշնամու, այլ նաև սեփական նախաձեռնությամբ հանձնում է սեփական երկրի հողերը՝ պարտավորվելով պետության ներսում ճնշել դիմադրության յուրաքանչյուր փորձ, ըստ այդմ այս վարչախմբի օր առաջ հեռացումը բխում է ՀՀ ազգային անվտանգության շահերից։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

14:10 Աննա Հակոբյանը շարունակում է զարմացնել իր չգիտությամբ
16:34 Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է․ Նաիրի բժշկական կենտրոնում բուժզննում է անցել․ armlur.am
19:00 Հրանտ Մաթևոսյանն այդպիսի բան չի ասել․ գրողի որդին կրթում է Նիկոլ Փաշինյանին
13:10 Տղամարդը մեքենայի մեջ տաբատն իջեցրել է և ձեռքով կանչել պատգամավորի անչափահաս երեխաներին․ ի՞նչ է տեղի ունեցել․ mediahub.am
11:13 Մի գրառմամբ ոչնչացրեց Անդրեին․ Անուշ Շահրամանյան
12:05 Կոսովոյի գեղեցկուհի Էրդողանը մահացել է Թուրքիայում․ RIA
18:10 Եթե ազատ լինեմ, կմասնակցեմ․ հրավիրվածներից ովքե՞ր են ընդունել Աննա Հակոբյանի հրավերը
13:00 22 անշարժ գույք, որից 6–ը՝ ԱՄԷ–ում, թանկարժեք մեքենաներ և գնումներ, 492 մլն եկամուտ․ Ջերմուկի համայնքապետի ունեցվածքը
21:00 Ապրիլի 24–ին պետք է ՔՊ–ի դրոշն էլ այրենք․ արցախցուն գլխատողի հետախուզումը դադարեցնելը ցեղասպանություն է
13:23 Այսուհետ լիարժեք լծվելու եմ «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ի աշխատանքները կազմակերպելուն․ Վիլեն Գաբրիելյան