Ներքին Խոսք 3 տարի առաջ - 21:06 11-03-2023

Մի մարդուց, որն ասում է, որ չի նեղանում, երբ իրեն թուրք են ասում, ի՞նչ ուզենք․ ծանր հիվանդ գրող-ազատամարտիկի դիտարկումը

«Նիկոլը ծախեց երկիրը, ցավս շատ է։ Առողջական խնդիրներիցս ահավոր այդ ցավն է։ 15 հոգով պոստ են պահում։ Վարդենիսը ջոկատ չունի։ Էս մարդը երկիրը տալիս ա։ Շշմած ազգ ու ժողովուրդ ենք դարձել»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց գրող, դրամատուրգ, ազատամարտիկ Սամվել Բեգլարյանը:

Սամվել Բեգլարյանին մաշել, անկողնուն է գամել նախ երկրի ցավը, ապա դարի հիվանդությունը։ «Մի մարդ, եթե ասում է, որ իրեն ասում են` թուրք է ու ինքը չի նեղանում, չի վիրավորվում, ապա նրանից ի՞նչ ուզենք։ Աննան էլ ասում է, որ հայ կանայք չեն կարող երջանիկ լինել»,- ասում է սահմանների պաշտպանությանը ողջ կյանքը նվիրած մտավորականը։

Նոյմբերյանում ապրող, իր արմատներին, գեներին նվիրված գրողը նկատում է․ «Մեր երկրում նախ սպանվեց հայրենասիրությունը։ Հայրենասերները ծիծաղելի վիճակում են։ Իմ համար ահավոր է, երբ մարդիկ դառնում են անհայրենիք՝ հոգով։ Ասում են՝ Վահրամ Փափազյանը, Հովհաննես Չեքիջյանը Թուրքիա են ապրել, ի՞նչ անենք, մենք էլ թուրքի հետ կապրենք»։

Սամվել Բեգլարյանn անդրադառնում է նաև շրջափակված Արցախին։ Նշում է՝ Ռուբեն Վարդանյանին պաշտոնից զրկեցին Ալիևի հրահանգով․ «Ի՞նչ ասեմ,ասելիքս շատ է ու մտահոգությունս ահռելի։ Երանի իմ երազանքները իրականություն դառնան, ափսոս, որ չեմ կարողանում ինքս նպաստել դրան»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը