Արտաքին 2 տարի առաջ - 21:51 10-05-2024

Ղազախի օկուպացված հողերի վերադարձը մեր հերթական հաղթանակն է․ Ալիև

«Ղազախի օկուպացված հողերի վերադարձը, մեր պայմաններով սահմանազատումը և սահմանագծումը մեր հերթական հաղթանակն է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Ադրբեջանի առաջնորդը շեշտել է՝ «Ղազախի հողերը վերադարձվում են մեզ առանց մեկ կրակոցի»:

Շուշիում հաստատված ադրբեջանցիների հետ հանդիպմանը Ալիևը նաև ասել է. - «Մենք մեր իրավունքները վերականգնեցինք ոչ թե բանակցությունների միջոցով, ոչ թե ոմանց զիջումների հաշվին, այլ մարտի դաշտում»:

Նա կարծիք է հայտնել, թե այսօր «ամբողջ աշխարհն է խոսում ադրբեջանցիների հերոսության մասին»:

Շուշիում ադրբեջանցիների առաջին խումբը բնակություն է հաստատում քաղաքը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց շուրջ երեքուկես տարի անց։ Թե քանի մարդ է բնակեցվել Շուշիում, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնում։

Բացառությամբ Շուշիի Բաքվի վերահսկողության տակ անցած այլ առանցքային քաղաքներում և նույնիսկ գյուղերում Ալիևի վարչակազմը բնակեցման գործընթաց է սկսել կարճ ժամկետներում։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին