Ներքին 2 տարի առաջ - 15:20 08-05-2024

Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները

Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորություններն են քննարկվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների՝ Սոֆիայում կայացած հանդիպման ժամանակ։

Ըստ ՀԱԳՄ անդամ Արմեն Ներսիսյանի՝ Պալատի նախագահ Ցվետան Սիմեոնովի հետ հանդիպմանն ամփոփվել են երկու կառույցների միջև մինչ այս եղած համագործակցության արդյունքները, նշվել այն ուղղությունները, որոնցում առկա են կապերի խորացման հեռանկարներ, ձեռք բերվել պայմանավորվածություններ։ Երկուստեք մատնանշվել են այն ոլորտները, որոնցում առկա են աշխատանքների ծավալման ներուժ՝ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, տնտեսության այլ ուղղություններ։ Կարևորվել է երկկողմ փոխադարձ այցերի հաճախակիացումը, տնտեսական և մասնագիտական խորհրդատվությամբ, անհրաժեշտ տեղեկատվությամբ փոխանակումը, ներդրումներին ու դեպի նոր շուկաներ դուրս գալուն միտված աջակցությունը։

Հայ–բուլղարական տնտեսական կապերի աշխուժացման հեռանկարներն են քննարկվել և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերվել նաև Բուլղարիայի ներդրումային գործակալության տնօրեն Միլա Նենովայի, առանձին գործարարների հետ ունենած հանդիպումների ընթացքում։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի