Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:41 06-05-2024

ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել․ Վահագն Ալեքսանյան

Լեռնային Ղարաբաղի «օպերացիայի» կազմակերպիչները այս պահին փորձում են նույն «օպերացիան» ինչ-որ մի կերպ իրականացնել Հայաստանում: Ասեմ, որ կազմակերպիչները Հայաստանում չեն: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ևս մեկ անգամ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում կատարվածին:

Պատգամավորը հիշեցրեց՝ ինչպես ձախողվեց Սոֆիայում կայանալիք հանդիպումը Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչների միջև:

«Այն մարդիկ, ում ծառայում են շատ տարատեսակ անձնավորություններ Հայաստանում, չթողեցին, որ ԼՂ ներկայացուցիչները գնան Սոֆիա, արգելեցին, միևնույն ժամանակ հայաստանյան դաշտի իրենց կամակատարների հետ որոշակի աշխատանք էին տանում՝ ասելով, թե մենք դուրս չենք գալու ԼՂ-ից, բայց մենք գիտեինք, թե ինչ է այնտեղ կատարվում»,- ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, թե վերջիններս ոչ մի քայլ հետ չէին ուզում անել անկախությունից:

Դրան հաջորդեց ԼՂ նախագահին հրաժարական տալու պարտադրանքը, այնուհետև ընտրեցին մի մարդու, որը, ըստ Ալեքսանյանի, ամենաընդունելին էր ռուսական ներկայության համար Լեռնային Ղարաբաղում, ինչի արդյունքը եղավ այն, ինչ եղավ:

Ալեքսանյանի խոսքով այդ ժամանակ ՌԴ դեսպանատանտված կտերը մի հոգի չի, որ կերել է, ինքը ևս կերել է այդ կտերը, մարդիկ էլ կան, որ կտի շրջանառութոյւնն են արել ու կտավաճառությամբ են զբաղվել։

Նրա խոսքով՝ դրանից հետո ռուս խաղաղապահները կանգնած նայեցին, թե 120 հազար մարդ ոնց բռնի տեղահանվեց, ինչպես սպանվեցին մարդիկ: Դրանից հետո ՀՀ-ն տեսավ, որ իր դաշնակիցները չեն կատարում իրենց դաշնակցային պարտավորությունները:

«Ապացուցված փաստ է դա: Ու Հայաստանի Հանրապետությունը ասաց, որ իր բոլոր հարևանների հետ, այդ թվում՝ Ադրբեջանի, պետք է ունենա հստակ սահմանագծված ու սահմանազատված սահման, որը պետք է ամփոփի 29.743 կմ քառակուսի ունեցող ՀՀ: Սա շատ ծանր տարան մարդիկ, նաև նշածս ուժային կենտրոններում, որովհետև խոսքն այն մասին է, որ եթե Հայաստանը կոնկրետանում է, կա կոնկրետ սահմաններով Հայաստանի Հանրապետություն, որ եթե կա ՀՀ, որը փայլուն հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ, որը ՄԱԿ-ի լիիրավ անդամ է և չի խախտում կանոնադրությունը, այդ Հայաստանի վրա դժվար է հարձակվելը, շատ ավելի դժվար է Հայաստանը գորշ գոտի դարձնելը և կուլ տալը: Որովհետև այս ամբողջ պատմությունը, սիրելի քաղաքացիներ, ոչ թե Շուշին, Հադրութը, ԼՂ-ն կուլ տալու, այլ Հայաստանը կուլ տալու մասին է: Ամբողջ ժամանակ եղել է ոչ թե ԼՂ հարց, այլ Հայաստանի հարց»,- նշեց Վահագն Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ այս պահին Հայաստանում ընթացող երթի առաջնորդի մի կողմում կանգնած է Հայաստանը Միութենական պետության կազմում մտցնել փորձողի ներկայացուցիչը, մյուս կողմում՝ «Զանգեզուրի միջանցք» տալ բաղձողի ներկայացուցիչը:

«Հազար ներողություն, սիրելի՛ ներկաներ, ստիպված եմ փաստել, որ հերթական ռուսական շարժումը Հայաստանում կրկին դատապարտված է ձախողման մի պարզ պատճառով՝ որ ՀՀ քաղաքացին չի կարող ցանկանալ գնալ մարդկանց հետևից, որոնք չունեն մի պարզ հարցի պատասխան՝ քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանում օտար ուժերի թելադրմամբ երբեք իշխանափոխություն տեղի չի ունենալու․․․ Հայաստանի Հանրապետության անկախությունը հավերժ է, և ՀՀ-ն հավերժ է»,- խոսքը եզրափակեց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
16:19 Փաշինյանը շեղում է հանրության ուշադրությունը, մինչդեռ Հայաստանի չլուծված հարցերը մի օր մեծ ականների նման պայթելու են
18:27 ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ. ԿԸՀ նախագահի տեղակալ
16:02 Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը․ կասկածյալը հայտնի է
21:13 Նախարար Ավանեսյանը ցավակցել է Գագիկ Ստամբուլցյանի հարազատներին