Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:52 30-04-2024

Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցի պահակի սենյակ. այն պայթել է. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 65–ամյա Արծրուն Մ.-ից, ով հայտնել է, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասից դեպի Զովաբեր բնակավայր տանող ճանապարհին՝ լիցքավորման կետին կից գտնվող «Մամուռ» հյուրանոցի անվտանգության աշխատակցի սպասարկան կետի ապակին կոտրելու միջոցով պայթուցիկի նմանվող իր են գցել և այն պայթեցրել:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 04:00-ի սահմաններում անհայտ անձը պլաստմասսե շիշ է նետել Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն ավտոճանապարհին գտնվող Մամուռ հյուրանոցային համալիրի պահակի սենյակի պատուհանի վրա, ինչի արդյունքում պատուհանի ապակին կոտրվել է, շիշն ընկել նշված սենյակ ու առաջացել է պայթյուն:

Պահակը սենյակում չի եղել:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են իրականացնում ՝ պարզելու պայթուցիկը նետածի ինքնությունն ու նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները