«Հարմար» Մարուքյանը և անհարմար ճշմարտությունը
copy image url

«Հարմար» Մարուքյանը և անհարմար ճշմարտությունը

Ներքին 1 տարի առաջ - 18:23 29-04-2024
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Էդմոն Մարուքյանը շարունակում է աճպարարությունը՝ հիմա էլ հայտարարելով․ «Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից»։

Մարուքյանը պարզաբանում է․ Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի երեկվա հեռախոսային զրույցից հետո հայտնի դարձավ, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում։ «Թեև մինչ այդ ՀՀ ԱԳՆ-ն պնդում էր, որ հավանական հանդիպման մասին անմիջապես կտեղեկացնեն, սակայն միայն Ալիևի հայտարարությունից հետո հաստատվեց տեղեկատվությունը։ Պետրոս Ղազարյանի հետ ունեցած հարցազրույցներից մեկում, ինձ հարց տրվեց, թե արդյոք մենք պետք է գնանք այլ հարթակներում հանդիպումների-բանակցությունների, եթե Ադրբեջանը այդպես էլ չգա որևէ արևմտյան հարթակ։ Իմ պատասխանը միանշանակ էր. եթե այլ տարբերակ չլինի, այո’, մենք պետք է գնանք, որովհետև այն վիճակում չենք, որ հրաժարվենք բանակցություններից, եթե իհարկե խոսքը գնում է բանակցության մասին և ոչ դրա իմիտացիայի»։

Ահա, դրանից հետո է Մարուքյանի դեմ արշավ կատարվել, թե իբր նա «արևմտամետ» է։ Գոնե Էդմոն Մարուքյանի բացատրությունը դա է։ Նախ՝ նա գտնում է, որ ինքն այն տրամաչափի գործիչներից է, որի դեմ «արշավ», այսինքն կազմակերպված մեծամասշտաբ գրոհ են կատարել։ Եվ հետո, նրա համոզմամբ, ցանկացած տեղում բանակցելու օգտին իր արած հայտարարությունն իրապես Հայաստանի օգտին է, ահա Թուրքիայից ու Ադրբեջանից վարձվածներն և իրեն մեղադրում են, թե «արևմտամետ» է։

Ես նույնպես համոզված եմ, որ Մարուքյանին հանիրավի զրպարտում են։ Նա ոչ թե արևմտամետ կամ ռուսամետ կամ առավել ևս հայամետ է, այլ իշխանամետ, այսինքն՝ փողամետ կամ շահամետ։ էն էլ՝ «կլասիկ»։

Ո՞րն է հայոց քաղաքական դաշտում Էդմոն Մարուքյանի թողած հետագիծը։ Ճիշտ է, ոչ մի հետագիծ էլ չկա, որովհետև հետագիծ ունենալու համար մարդ պետք է ինչ-որ կշիռ կամ հարգ ունենա, սակայն կարո՞ղ ենք մենք Մարուքյանին ծանրաբեռնել նմանօրինակ պնդմամբ։ Չենք կարող, նա թեթև ապրող մարդ է, նրան ծանրաբարո ինչ-որ բնավորության գիծ վերագրելն ինքնին թեթևամտություն է։

Ըստ ամենայնի, Մարուքյանն էլ է զգում, որ ծանրության պակաս ունի, ուստիև մոգոնել է, որ «թուրք-ադրբեջանական գործակալական ցանցի» կողմից է հալածվում․․․ և բնական է, որ չի կարող ցույց տալ, թե որն է այդ ցանցը, ովքեր են ցանցային գործիչները, և կոնկրետ ինչ եղանակով են արշավել իր վրա։ Հավանաբար այդ պատճառով են նրան ընթերցողներից ոմանք խորհուրդ տալիս «մտնել, կտրտել Ալիևի կնկան» կամ՝ «գերի բերել» նրան։

Եվ չնայած այդ ամենին, Մարուքյանը մեկն է այն կերպարներից, որոնք ցանկացած իշխանության համար պահանջված են՝ որպես հարմար «ընդդիմություն» և հարկ եղած դեպքում նա միշտ օգտվում է այդ դիրքից՝ հանուն սեփական շահերի։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

18:48 Տիգրանի դեպքից հետո երեխեքին գետին մոտ չեն թողնում․ Մարմարիկում սուգ է
11:49 Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները. լրագրող
18:32 Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը պարզել են 2-րդ երեխայի սեռը
20:22 Թուրքիայում խուճապ է. Հնդկաստանի բոյկոտի պատճառով երկիրը կարող է 400 մլն դոլար կորցնել
15:10 Մի՞թե մեր տղերքը զոհվել են, որ վերջին զանգին երեխաներ մահանան ավտովթարի կամ կվադրոցիկլի վթարի հետեւանքով
19:04 Թաիլանդում ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել
10:06 Փրկարարները Շենիկ գյուղի ջրանցքից քաղաքացու դի են հանել
21:10 Պահանջում եմ հարգել իմ իրավունքները, դադարեցնել սպառնալիքի զնդանում պահելու անմարդկային գործելաոճը․ Լիլիթ Աղեկյան
10:18 Երկու ձու առնելու համար 1000 դրամ ենք ծախսում. այրումցի
11:02 Ոչ թե կոռուպցիայի դեմն ես առնում, այլ խրախուսում ես կոռուպցիան. Վիլեն Գաբրիելյան