Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:30 25-04-2024

Թիրախում ամբողջ Հայաստանն է․ թշնամու անթաքույց լկտիությունը կդառնա՞ հանրային համախմբման պատճառ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմաններից է Սահմանադրության փոփոխությունը։

«Երբ ես ասում եմ, որ նրանք (ՀՀ իշխանությունները – հեղ․) պետք է փոփոխեն իրենց Սահմանադրությունը, դա իմ կողմից լկտիություն կամ անտաշ վերաբերմունք չէ, այլ՝ պարտադիր պայման։ Նրանք պետք է փոփոխեն նաև ազգային զինանշանը, որտեղ պատկերված է, ինչպես իրենք են ասում՝ Արարատ լեռը, որն ունի այլ անվանում՝ Աղրիդաղ։ Հայաստանում շատ լեռներ կան, եթե ուզում են՝ թող ընտրեն դրանցից մեկը։ Գիտեմ, որ Ադրբեջանը և Թուրքիան այդ առումով ևս ունեն միասնական դիրքորոշում։ Առհասարակ, մեր եղբայրական երկու պետությունների բազմաթիվ դիրքորոշումներ նույնական են․ դրանցից գլխավորն այն է, որ թուրք-հայկական և ադրբեջանա-հայկական հարաբերությունների նորմալացումը պետք է ընթանա զուգահեռաբար», մասնավորապես հայտարարել է Ալիևը՝ Բաքվում անցկացված «COP29. Ադրբեջանի կանաչ տեսլականը» համաժողովի ընթացքում իր ելույթում։

Միանգամայն հասկանալի է, որ «ախորժակը բացվում է ուտելու ընթացքում»․ կոնկրետ Ալիևի ախորժակը բացվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից, և նա կլանում է այն ամենը, ինչ դարերի ընթացքում եղել է հայկական։ Եվ ոչ ոք Ադրբեջանի բռնապետին չի առարկում, ոչ ոք՝ արտաքին աշխարհում, քանի որ ներհայկական իրողություններն այնպիսին են, որ իշխանության ղեկին գտնվող խումբը, թշնամու կամքին իր անվերապահ հնազանդությամբ, անգամ ինչ-որ ցանկության դեպքում որևէ կերպով արտաքին աջակցության ոչ մի հնարավորություն չի տալիս։ Ահա և ամբողջությամբ իրականանում է Ադրբեջանի ցանկությունների համալիրը․ նախ՝ Տավուշի գյուղերի հանձնումը, ապա՝ Արարատի մարզում «սահմանազատումը», «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը՝ արտերկրի ուժերի վերահսկողությամբ, և, զուգահեռաբար, Հայաստանի պետականության ատրիբուտների՝ Սահմանադրության, զինանշանի, ինչու չէ՝ նաև պետական դրոշի «համապատասխանեցումը» թշնամու ցանկություններին։

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ոչնչացումը տեղի է ունենում առաջին հերթին այն պատճառով, որ նույն Հայաստանի Հանրապետության իշխանությունները դրան չեն առարկում։

«Վերևից» որևէ դիմադրության բացակայությունը ստիպում է «ներքևին» ձեռնարկել քայլեր, որոնք կարող են կանխել պետականության կործանումը։ Ներկայում Տավուշում ընթացող դիմակայման պրոցեսն ունի տարածվելու և մասշտաբ ստանալու նախադրյալներ, սակայն ոչ մի պարագայում զարգացումները հաջողություն չեն ունենալու, եթե չկա ծրագիր և այն կյանքի կոչող առաջնորդ։ Ժողովուրդը պետք է գիտակցի, որ ինքնարտահայտման հնարավորությամբ հանդերձ, այնուամենայնիվ ղեկավարչական բաղադրիչը շատ կարևոր պայման է արդյունք գրանցելու համար։

Հուսանք, որ գոնե թշնամու անթաքույց լկտիությունը կարող է դառնալ հանրային համախմբման պատճառ, քանի որ պարզ է, որ թիրախում ամբողջ Հայաստանն է, իսկ դա արդեն վերաբերում է ոչ միայն տավուշցիներին։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան