Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:42 24-04-2024

Ես չե՛մ կարող ազգիս արյունը խմողի հետ խաղաղ ապրել․ քաղաքացի

Ցեղասպանության հուշահամալիրի մոտ Oragir.News-ի հետ զրույցում մի քաղաքացի պատմեց Ցեղասպանության զոհ գնացած իր հարազատների դաժան սպանությունների ողբերգական պատմությունը, որը լսել է Ցեղասպանությունը վերապրած տատից։

Անդրադառնալով Ցեղասպանության միլիոնուկես զոհերին հաշվարկելու ՔՊ-ական պատգամավորի նախաձեռնությանը, քաղաքացին արձագանքեց.

«Միլիոնուկեսը ես եմ, որ կանգնած եմ որպես տատիս շարունակողը, պապիս շարունակողը։ Ես չեմ կարող իրենց պատմածը մոռանալ։ Նույնը իմ թոռին եմ սովորեցնում»։

Լրագրողի հարցին՝ կարո՞ղ ենք այսօր խաղաղ ապրել թուրքի հարևանությամբ, քաղաքացին պատասխանեց. «Ես չեմ կարող։ Իմ որդուն սպանողի, ազգիս արյունը խմողի հետ ես չեմ կարող խաղաղ ապրել»։

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Տավուշում սահմանային առաջին սյան տեղադրման փաստին, որը ՀՀ իշխանությունները ձեռքբերում են համարում, քաղաքացին նշեց. «Ես ձեռքերս միայն վեր պարզած ասում եմ՝ ամեն մարդ թող իր արածի դիմաց պատիժ ստանա։ Թողնում եմ Աստծուն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան