Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:46 27-04-2022

Ով կարող է գնդակ համարի տղերքի արյունը, ուրեմն ինքը պիղծ ա. Մխիթար Գալեյանի հայր

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները կրկին գլխավոր դատախազության մոտ են եղել: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և գործը հսկող դատախազ Արմեն Մուրադյանը մոտեցան ծնողներին։ Աբրահամյանը փոխանցեց դատախազի պատասխանը և շեշտեց` կան դատավարական հստակ ընթացակարգեր։

44-օրյա պատերազմի մասնակից Մխիթար Գալեյանի հայրը, ով ևս դատախազության մոտ էր՝ լրագրողների հետ զրույցում վրդովված ասաց, որ Եռաբլուրում երբևէ չի եղել գլխավոր դատախազը։ «Նայե՞լ ա էդ տղերքի աչքերի մեջ, ամեն մեկը մի լույսի կտոր էին, ամեն մեկը մի տան ճրագ։ Այսպես ազգը կորցրել է իր բարոյական արժեքը»։

Գալեյանի խոսքով հայ ազգը կարծես պատրաստ է մինչև վերջ նվաստանալու. «Վարչապետին անմիջապես ձերբակալել է պետք, կամ խափանման միջոց ստորագրություն՝ երկրից չհեռանալու համար։ Նա ամեն ինչի ընդունակ է, այդ մարդասպան դավաճանը։ Դավթյանը թող իր ազգանունը փոխի, դնի Փաշաև, Էրդողան։ Դավթյան Արթուրը հո միշտ գլխավոր դատախազ չի՞ մնալու։ Դատախազությունում անշունչ առարկաներ են. մե՞զ է դրել առարկայի տեղ»։


Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում