Ներքին 2 տարի առաջ - 00:03 20-04-2024

Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է

Էջմիածնում շների ոհմակի հարձակման ենթարկված տարեց կնոջ վիճակը ծանր է:

Oragir.News-ի տեղեկություններով՝ քաղաքացուն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մի ձեռքն անդամահատել են:

Տուժած կնոջ երեխաները հայտնել են, որ նրան մեծ քանակությամբ արյուն է հարկավոր.

«Շները մամայիս թևը փրթել էին: Մամայիս անգիտակից բերել ենք հիվանդանոց, թևը խորքից կտրել են: Բժիշկներն ասում են՝ արյուն է հարկավոր, թե չէ մամաս կմահանա: Հիմա անգիտակից պառկած է»,- ասել է տուժածի որդին:

Հիշեցնենք, որ Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է կնոջ վրա։ Փողոցային 4 շները գետին են գլորել կնոջը և րոպեներ շարունակում բզկտել նրա մարմինը։ Տեսանյութից պարզ է դառնում, որ կնոջն օգնության է հասել փողոցով անցնող պատահական անցորդներից մեկը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան