Ներքին Տեսանյութ 50 րոպե առաջ - 23:18 21-10-2026

Շների համար կացարան կսարքեն, մենք շների չափ էլ չկանք․ վթարային շենքի բնակիչ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

82-ամյա Լալա Համբարյանը շուրջ 30 տարի է՝ ապրում է Գյումրիի Տիգրան Մեծ 5 հասցեում գտնվող շենքում, որը տարիների ընթացքում հասել է վթարայնության բարձր աստիճանի։

Տարեց կնոջ խոսքով՝ շենքի բնակիչները ստիպված են ապրել անմխիթար պայմաններում, սակայն իրենց խնդիրը շարունակում է անտեսված մնալ։ Լալա Համբարյանը ցույց է տալիս շենքի վիճակն ու հիասթափությամբ պատմում, թե ինչ պայմաններում են ապրում մարդիկ։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ իրենց խնդրի լուծմանը սպասող բնակիչները պատկան մարմինների ուշադրությանն այդպես էլ չեն արժանանում։

«Շների համար կացարան կսարքեն, մենք շների չափ էլ չկանք»,- ասում է 82-ամյա կինը՝ իր խոսքերով արտահայտելով ոչ միայն սեփական հիասթափությունը, այլև շենքի բնակիչների տարիների անտեսված լինելու զգացումը։

Տիգրան Մեծ 5 հասցեի բնակիչների խնդիրն այլևս միայն շենքի անմխիթար վիճակը չէ․ տարեց մարդիկ ուզում են ապրել անվտանգ պայմաններում և վստահ լինել, որ իրենց կյանքի ու առողջության համար պատասխանատու կառույցներն իրենց խնդիրներին վերջապես լուծում կտան։

Մանրամասները` տեսանյութում։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»