Հարցում Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:30 19-04-2024

Հարկ վճարողը հերոս չէ․ հարցում

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապրիլի 19-ը նշվում է որպես Հարկ վճարողի օր:

Եվ ինչքան էլ որ հարկ վճարելը հարկատուի կողմից պարտավորություն է պետությանը, սակայն Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ պահը բաց չի թողել կրկնելու, որ հարկ վճարողը հերոս է։

Նշենք, որ Փաշինյանի այդ արտահայտությունից հետո որոշ շրջանակներ քննադատեցին նրա այդ հայտարարությունը՝ ասելով, որ նա հերոս բառն արժեզրկել է, պարտավորությունն ու հերոսությունը դրել նույն նժարին։

Oragir.News-ը համաքաղաքացիներից հետաքրքրվեց՝ որպես հարկ վճարողներ՝ իրենք իրենց հերոս զգո՞ւմ են։

Քաղաքացիներից ոմանք հակադարձեցին Փաշինյանի հայտարարությանը՝ ասելով, որ հերոս են սահմանին կանգնած զինծառայողներն ու իրենց կյանքը հանուն հայրենիքի տված զինվորները։ Մի երիտասարդ էլ ասաց, որ հերոս բառին արժանանալու համար պետք են այլ արժանիքներ, ոչ թե հերոսանալ հարկեր վճարելով։

Եղան նաև քաղաքացիներ, ովքեր դեմ չեղան իրենք իրենց հերոս անվանելուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա