copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:55 30-12-2022

Փոխքաղաքապետն ու Գյումրիից Չալոյի հետ Երևան եկողն է այժմ «հերոս». ինչպես արժեզրկվեց հերոս բառը

Երեկ տեղի է ունեցել «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է ամեն տարի։

Oragir.news-ը մրցանակաբաշխության, դրա անվան ընտրության վերաբերյալ զրուցել է գրակաանգետ Սերժ Սրապիոնյանի հետ.

«Այդ վիպակի հերոսը՝ Մաքսիմովը, իր ուղն ու ծուծով իր հայրենիքին նվիրված, նվաճողական էր, չէ՞ որ նրանք Կովկասը նվաճելու վերաբերյալ գաղափարախոսությամբ էին ապրում։ Ի վերջո եկեք չմոռանանք, որ Լերմոնտովը զոհվեց 27 տարեկան հասակում, սա նշանակում է, որ երիտասարդ արվեստագետը, ով միանշանակ աստվածային շնորհ ունի, նվիրյալ ձևով կերտում է մի հերոսի կերպար, որը շատ լավ հասկանում է մարդուն և նրա ներքին էությունը և այնուամենայնիվ մնում է ամենագեներացված կաղապարի մեջ՝ դա իր հայրենիքի կայացումն ու հզորացումն է։

Հիմա սրանք ինչու՞ են ընտրել այդ վերնագիրը, որովհետև հերոսի ընկալումը նրանց ու մեզ մոտ ոչ միայն տարբերվում է, այլև բացարձակապես հակառակ բովանդակությունն ունի մեր ընկալած հերոսական բառի հետ համամեատության մեջ։ Հակահերոսը այս մարդկանց հերոսն է, իսկ հերոսը այս մարդկանց համար հակահերոս է։

Հիշու՞մ եք, թե քանի՞ հերոս էր կերտվել վերջին մի քանի հարյուրամյակի մեջ, այսինքն մենք պատմության մեջ առերեսվեցինք մեր գենի հերոսական անուններին, նրանց անունները եթե թվարկեմ, ապա այսօր ժամանակը չի բավականացնի, նույնիսկ ամենավարկաբեկված հերոսի մասին եթե խոսենք՝ օրինակ Մանվել Գրիգորյանի, որի վարքաբանությունը բոլորիս հայտնի է, նաև հերոսականությունն է հայտնի։

Հիմա ի՞նչ են ուզում անել, նրանք հանել են հերոսականություն բառը մեր մեջից կամ փորձում են հանել, հերոսի իսկական ու ճշմարիտ ընկալումը մեր մեջից հանել ու նրա դատարկված տեղում տեղադրել հակահերոսին, որպեսզի մենք հերոս ասելով հասկանանք այսօրվա փոխքաղաքապետին, Գյումրիից՝ Չալոյի հետ դեպի Երևան շարժվող և իր երկրի գլխին աղետ բերողին համարենք հերոս, որովհետև նրանք մի շան հետ համարձակվեցին քայլել գալ հասնել Երևան, բռնազավթել իշխանությունն ու երկիրը դարավոր թշնամուն նվիրաբերելու նպատակով, այդ պատճառով էլ այդ մարդիկ ընտրել են իրենց ժամանակի հերոսին, իրենք որ ասում են մեր ժամանակի հերոսը՝ մենք, սովորական մարդիկս, որոնք դուրս ենք սրանց ժամանակից, պիտի ընկալենք այս արտահայտությունն իբրև իրենց ժամանակի հերոսի, իրենց ժամանակավոր ժամանակն է, բայց իրենց ժամանակն է։
Նրանք այսօր ուզում են իրենց ժամանակի հերոսի կերպարը մեր երեխաների ու հասարակության գաղափարաբանության մեջ զետեղեն, որ հասարակության գաղափարի մեջ տեղավորվի իբրև հերոս տեսակը, որն աղետ է իր իսկ ժողովրդի համար։ Դրա համար էլ այդ պարգևատրումներն ինձ չեն զարմացնում, եթե մի մարդ կարծում է, որ իր երկրի սրբազան կենտրոններից մեկը, որը ազգակերտման կենտրոն է եղել հարյուր տարուց ավելին՝ խոսքը Շուշիի մասին է, որը մեր մշակութային ամենազարգացած քաղաքն է եղել, եթե դա դժգույն ու դժբախտ տարածք է, այ այդ հերոսական գաղափար ունի, մեր ժամանակի հերոսը կարող է հաշտ ու խաղաղ բարեկամություն անել այն մարդու հետ, ով ասում է, որ մենք իզուր ենք Էրիվանը տվել հայերին ու կոպիտ սխալ ենք արել 20-րդ դարի սկզբներին և դա պետք է վերականգնեք ու սխալը շտկենք։ Այս մարդիկ հերոսաբար ժողովրդին կանգնեցրել են աղետի առաջ, հաջողությամբ, գուցե ժամանակավոր, չեմ կարող ասել, վերացրել են պետականությունը, և արդեն ձգտում են վերացնել մեր ժողովրդին, եթե չհաջողվի էլ վերացնել, մեր ժողովրդին կդարձնեն այնպիսի մեկը, որը դավաճանությունը ընկալում է որպես հերոսականություն, ինչն էլ հավասարազոր է ժողովրդի կործանման»։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
13:40 Շիրա՛կ, ոտքի՛ կանգնիր. քայլերթ` հանուն հայրենիքի
18:23 «Կեռան թագուհու Ավետարանը»․ տեղի ունեցավ Էմմա Չուգասզյանի գրքի շնորհանդեսը
19:23 Փաշինյանի արտառոց սերը կտարածվի նաև տավուշցիների վրա՝ նրանց էլ ողողելով «40+10» հազարական դրամներով