Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը
copy image url

Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը

Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 19:00 19-04-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի պաշտպանության նախարարությունն օրերս հայտնել էր, որ կայացել են ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություններ։ Դրանցում ներգրավված են եղել զրահատեխնիկա և հրետանի, ինչպես նաև ցուցադրվել են հայրենական ռազմարդյունաբերության նորագույն արտադրանքները և դրանց կիրառման կարգը։

Այս զորավարժություններն արժանացան մի շարք ռազմական փորձագետների քննադատությանը, ովքեր պնդում էին՝ արդեն վեց տարի է, ինչ Հայաստանի զինված ուժերում համընդհանուր զորավարժություններ չեն անցկացվել։ Բացի այդ հրապարկված տեսանյութում երևում էր նաև հայկական բանակի խոցելիությունը, որից հնարավոր ռազմական գործողությունների դեպքում թշնամին լավագույնս կարող է օգտվել։

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշեց, որ գումարտակայինից հետո մինչև համընդհանուր բանակային զորավարժությունների անցկացումը մի քանի փուլ կա։ Նրա խոսքով՝ նախևառաջ պետք այդ փուլերում, կամ դրանցից մի քանիսում պետք է զորավարժություններ անցկացվեն, որից հետո նոր խոսք գնա համընդհանուր բանակային զորավարժությունների մասին։

«Ընդհանրապես ես՝ բանակի հրամանատար եղած ժամանակ, չէի իմանում, որ որևէ գումարտակում զորավարժություններ անցկացվում, որպեսզի մեկնաբանեմ։ Գումարտակային զորավարժությունը դա գնդի հրամանատարի գործն է։ Դրանից հետո հլը մի 5 աստիճան բարձր կառույցներ կան, որոնք պիտի զորավարժություններ անցկացնեն։ Գնդի հրամանատարի զորավարժությունը ես ի՞նչ մեկնաբանեմ»,- ասաց Մովսես Հակոբյանը։

Մեր զրուցակցից նաև հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորում, որ վերջին 6 տարիներին համընդհանուր զորավարժություններ չեն անցկացվել։ Ի պատասխան՝ Մովսես Հակոբյանն ասաց․ «Չեմ կարող ասել․ կա՛մ ունակ չեն, կա՛մ չեն ուզում։ Նման զորավարժություններ անցկացնելը դժվար ու բարդ գործ է»։

Հարցին, թե օրենքով սահմանված կոնկրետ ժամանակահատված կա՞, որ այդ պարբերականությամբ պետք է պարտադիր համընդհանուր բանակային զորավարժություններ անցկացվեն՝ Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ միանշանակ կա։ Ճշտող հարցին, թե որքա՞ն ժամանակը մեկ պետք է նման զորավարժություններ անցկացվեն՝ նա հրաժարվեց պատասխանել․ «Հիմա որ ասեմ, մի հատ էլ են քրեական գործ հարուցելու»։

Վերջինս նաև ասաց, որ բանակի տարբեր ստորաբաժանումներում զորավարժությունների անցկացման ժամկետը տարբեր է։

Դիտարկմանը, որ գումարտակային զորավարժություններում չի կիրառվել վերջին շրջանում տարբեր երկրներից գնված սպառազինությունը, ինչի մասին շատ էր հայտարարվում, Մովսես Հակոբյանը հակադարձեց, որ սպառազինությունը ոչ մի նշանակություն չունի։ Նրա համոզմամբ՝ պատերազմելու համար գլուխ է պետք և խելք, իսկ մնացածը երկրորդական բաներ են։

«Պարզ է, որ նոր սպառազինություն են ձեռք բերել, այդ սպառազինության վրա պետք է անձնակազմը պատրաստվի։ Դա ժամանակ է պահանջում, ուստի հնարավոր է, որ այդ պատճառով դեռևս դրանք չեն օգտագործվում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է

Ձեզ գուցե հետաքրքրի