Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 շաբաթ առաջ - 21:30 18-04-2024

Վախի և հիստերիայի դրսևորում․ Խաչատուր Սուքիասյանը ՔՊ-ի իրական վարկանիշն ամենալավը գիտի

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Օրերս Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ զրույցում հերթական անգամ հունից դուրս եկավ և չտիրապետից իրեց՝ սկսելով բղավել, գոռգոռալ ու վիրավորել իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողին:

Հատկանշական է, որ Սուքիասյանը հունից դուրս եկավ այն ժամանակ, երբ լրագրողն ասաց՝ բազմաթիվ քաղաքացիներ համոզում ունեն, որ Խաչատուր Սուքիասյանը թալանել է, հարկեր չի վճարել։ «Ամենամեծ թալանչին դուք եք, ձեր ղեկավարն ա, ձեր ամբողջ էդ կազմն ա, որովհետև ուրիշ տեղերից ձեզ գումարը տվել են, դուք ոչինչ չեք վաստակել, բոլորի վրա ինչ ասես գրել եք ու ապրել եք ու մտածել եք ըտենց հեշտ կարաք ապրեք: Հեշտ չի ապրցվում»,- լրագրողի վրա բղավելով հայտարարում էր Սուքիասյանը։

Միևնույն ժամանակ իշխանական պատգամավորն իր խոսքում հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց՝ նշելով, տարիներ շարունակ ֆինանսավորել է Առավոտ օրաթերթը, որպեսզի «կեղծիքներ գրեին և քանդեին երկիրը»։

Oragir.News-ի հետ զրույցում «Անվտանգություն և Ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր և նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ Խաչատուր Սուքիասյանի պահպածքը ներկայիս իշխանությունների հոգեվարքի ու հիստերիայի դրսևորումներից մեկն է։ Նրա խոսքով՝ Խաչատուր Սուքիասյանն այն քչերից է, ով հրաշալի տեղյակ է իշխանության իրական վարկանիշի, համակարգային փլուզումների մասին, ինչպես նաև շատ լավ հասկանում է, որ այս իշխանությունների վերջի սկիզբը դրված է։

«Բնականաբար, ինքն էլ լինելով մեղծ ասած գերէմոցիոնալ անձնավորություն, նման էմոցիոնալ բռնկումներ պետք է ունենար։ Ես առաջարկում եմ բացել հոգեբուժության քրիստոմատիան՝ դասագիրքը, բացել տղամարդու հիստերիա բաժինը և կարդալ, թե հատկապես որ դեպքերում են տղամարդիկ նման իրավիճակներում հայտնվում, երբ լավագույն պաշտպանությունը հարձակումն է դառնում և իրենց բոլոր ներքին վախերն ու ֆոբիաները փորձում են լիցքաթափել իրենցից ավելի թույլերի՝ տվյալ դեպքում կին լրագրողի վրա»,- ասաց նա։

Զոհրաբյանի համոզմամբ՝ Սուքիասյանի պահվածքը, ինչպես նաև իշխանությունների վերջին գործողությունները, երբ խոսքի համար մարդկանց են ձերբակալում, ոստիկանների քթի տակից մարդ են գողանում, նվաստացնում և մյուս այլանդակությունները, ոչ թե ուժի ու վախի դրսևում են։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ առհասարակ լրագրողի խնդի՞րն է, թե լրատվամիջոցը որտեղից է ֆինանսավորվում, ինչին նախկին լրագրողը բացասական պատասխան տվեց։ Զոհրաբյանն ասաց՝ 10 տարի աշխատել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» օրաթերթում ու մոտավորապես պատկերացնում է, թե վերջինս որտեղից է ֆինանսավորվել, սակայն վստահ պնդումներ չի կարող անել, դա լրագրողի ֆունկցիան չէ։

Նաիրա Զոհրաբյանն իրավապահաների ուշադրությունը հրավիրեց Խաչատուր Սուքիասյանի այն հայտարարությունների վրա, որ «Առավոտ» օրաթերթը նա ֆինանսավորել է, իր ասելով, երկիրը քանդելու համար։

«Կարծում եմ իրավապահ համակարգը պիտի ուսումնասիրի, և Սուքիասյանը վկայություն տա։ Ես չեմ նկատել, որ «Առավոտ» օրաթերթը որևէ կերպ նպաստել է երկիրը քանդելուն, դա միանշանակ է, բայց եթե ինքը փաստեր ունի, իրավապահ համակարգը պետք է նրան հրավիրի, ու նա պետք է ցուցմունք տա՝ էմոցիոնալ, գերհուզառատ վիճակում իր արած մի քանի հայտարարությունների համար»,- ասաց նա՝ Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունները որակելով որպես հանցագործության մասին հաղորդում։

Մեր զրուցակիցը նշեց, որ իր համար այդ տեսարանն իսկապես շոկային էր։ Նա ընդգծեց, որ Հռիփսիմե Ջեբեջյանը ամենապրոֆեսիոնալ և զուսպ լրագրողներից է, ով երբեք չի խախտում էթիկայի նորմերն ու կոռեկտության սահմանները․ «Անկեղծ լինենք, կան չէ՞ լրագրողներ, ովքեր դա անում են, բայց այս դեպքում Հռիփսեմե Ջեբեջյանը պարզապես հարց էր տալիս»։

Դիտարկամը, որ նույն Խաչատուր Սուքիսյանին պատկանող լրատվամիջոցի լրագրողն էր մոտենում ընդդիմադիր գործիչներին և սադրիչ հարցեր տալիս՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ տվյալ անձը չի կարող լրագրող համարվել և հորդորեց լրագրությունը չշփոթել փողոցում անհասկանալի վարքագծով կանանց դրսևորումների հետ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված