Արտաքին 2 տարի առաջ - 00:06 14-04-2024

Իսրայելը պատրաստվում է Իրանից հնարավոր ռազմական հարվածի. հավաքներն ու կրթական միջոցառումներն արգելված են

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրավիրել է ռազմական կաբինետի նիստ, որին հաջորդել է անվտանգության ընդլայնված կաբինետն ուշ երեկոյան՝ Իրանի կողմից սպասվող պատասխան հարվածի ֆոնին, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ կոնտրադմիրալ Դանիել Հագարին հայտարարել է քաղաքացիական հավաքների նոր սահմանափակումների մասին` Իսրայելի վրա Իրանի հարձակման սպառնալիքի ֆոնին, հայտնում է Times of Israel-ը։

Լոգիստիկայի հրամանատարության ուղեցույցներն արգելել կրթական միջոցառումներն ամբողջ երկրում և սահմանափակել հավաքները մինչև 1000 մարդ: Որոշ շրջաններ, ինչպիսիք են Գազայի և Լիբանանի հետ սահմաններին մոտ, արդեն իսկ ավելի խիստ սահմանափակումներ ունեն հավաքների համար:

Թեև ուսումնական հաստատությունների մեծ մասը ներկայումս փակ է Զատկի տոնի պատճառով, Հագարին ասում է, որ սահմանափակումները վերաբերում են նաև դպրոցական ճամփորդություններին և ճամբարներին:

Սահմանափակումները գործում են մինչև երկուշաբթի ժամը 23:00-ն։

Իսրայելի հակաօդային պաշտպանությունը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի, գտնվում է «զգոնության» մեջ, իսկ երկնքում կան «պատրաստի տասնյակ ինքնաթիռներ»:

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
20:01 Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի
20:17 Հարված` գյուղական ամբուլատորիաներին ու դեղատներին. ուշացող գումարների պատճառով հիվանդներին դեղ չեն տալիս
21:25 Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP
21:43 «Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» ձևակերպմամբ փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետության գաղափարից
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի