Ուղիղ եթեր
ՔՊ-ականները 10 պատվիրանները չգիտեն․ «մի՛ ստիր» պատվիրան չկա
copy image url

ՔՊ-ականները 10 պատվիրանները չգիտեն․ «մի՛ ստիր» պատվիրան չկա

Ներքին 1 տարի առաջ - 15:15 12-04-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

ՀՀ գործող իշխանություններն իրենց պաշտոնավարման առաջին օրերից սկսած անհանդուրժող կեցվածք են ունեցել Հայ Առաքելական եկեղեցու և անձամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նկատմամբ։ Վերջիններիս գործուն աջակցությամբ 2018-ին նախաձեռնվել էր տխրահռչակ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, որի անդամները գրավել էին վեհարանը, բռնություն էին գործադրել կաթողիկոսի նկատմամբ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը, իսկ ՔՊ-ական իշխանությունը հրաժարվել էր վեհափառին պետական պահպանություն հատկացնել։

Եկեղեցի-իշխանություններ հարաբերություններն էլ ավելի լարվեցին այն բանից հետո, երբ 44-օրյա պատերազմից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ վերջերս էլ վերահաստատեց իր հորդորը։ Արդեն վերջին օրերն Հայ առաքելական եկեղեցին կրկին հայտնվեց իշխանությունների թիրախում, քանի որ խիստ անհամաձայնություն էր հայտնել Տավուշի մարզի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի կառավարության մտադրության հետ․

Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի չէր կարող իրեն զրկել եկեղեցուն քննադատելու գայթակղությունից, քանի որ առ այսօր նա չի մոռանում եկեղեցու ու անձամբ կաթողիկոսի հրաժարականի կոչը։ Այս մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 2021-ից սկսած վարչապետն ու կաթողիկոսը որևէ պետական միջոցառման միասին չեն մասնակցում, ավելին՝ Նիկոլ Փաշինյանն առհասարակ սկսել է չմասնակցել պատարագներին, որոնց նախքան 2021-ը մշտապես մասնակցում էր։

Կառավարության ղելկավարը նախօրեին ԱԺ-ում պնդեց, թե որոշ հոգևորականներ նոր են հիշել, որ Ոսկեպարում եկեղեցի կա ու սկսել են այնտեղ պատարագներ անցկացնել՝ դրանք համեմատելով ստենդափ շոուների հետ․ «Էդ, որ որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, շոու-պատարագներ են անում, քանի՞ անգամ են էս ընթացքում էդ եկեղեցու մասին հիշել ու քանի անգամ են էնտեղ պատարագ արել։ Սա ստենդ ապ ա՞, ես չեմ հասկանում»։

Եկեղեցուն քննադատելու հարցում Նիկոլ Փաշինյանին անմիջապես երկրորդեցին իր քաղաքական թիմի անդամները՝ միևնույն ժամանակ ցույց տալով սեփական գրագիտության ոչ այնքան բարձր մակարդակը․

Մասնավորապես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ու Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, արձագանքելով Հայ Առաքելական եկեղեցու քննադատությանը, պնդել էին, թե եկեղեցին խախտել է «Մի ստիր» պատվիրանը։

«Ակնհայտորեն, իրենց այդ խոսույթով Մայր Աթոռը խախտել էր Աստծո պատվիրաններից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը, ու ստել էր: Բայց այստեղ ինչն է ավելի էական: Երբ արձագանքել էի դրան, նշել էի, որ Մայր Աթոռը փաստացի «ֆեյք-նյուզ» է տարածում, ինչը հարիր չէ, ու ես, որպես հավատացյալ, ինձ շատ վատ եմ զգում դրանից, ու մենք բոլորս, որպես հավատացյալ, պետք է այնպես անենք, որ Մայր Աթոռը դադարի այս քաղաքականությունը, որը փաստացի ստիպում է հավատացյալներին երես թեքել Հայ Առաքելական եկեղեցուց՝ իրենց շնորհիվ, ինչն ինձ համար մեծ ցավ է՝ որպես հավատացյալի»,- պնդել էր Վահագն Ալեքսանյանը։

Տարոն Չախոյանն իր հերթին Հայ Առաքելական եկեղեցուն մեղադրել էր քաղաքականությամբ զբաղվելու մեջ՝ նշելով, որ եկեղեցին խախտում է «10 պատվիրաններից «Մի՛ ստիր»-ը։ «Մայր Աթոռում շատերը մոռացել են 10 պատվիրանների մասին։ Նրանցից առնվազն մեկը պետք է հիշեցնել․ «Մի՛ ստիր», որովհետև այն հայտարարությունը որը տարածել է Մայր Աթոռը իրականության հետ աղերս չունի»,- նշել էր նա։

Հատկանշական է, որ ՔՊ-ականները Հայ Առաքելական եկեղեցուն մեղադրում են «Մի՛ ստիր» պատվիրանը խախտելու մեջ, մինչդեռ նման պատվիրան գոյություն չունի։ Տաս պատվիրանների շարքում գոյություն ունի «Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր» պատվիրանը, որը որևէ առնչություն չունի ՔՊ-ի կողմից եկեղեցուն ուղղվող մեղադրանքների հետ։

Բացի այդ, եթե անգամ հիմք ընդունենք այս պատվիրանը, ապա գործող իշխանությունները որևէ մեկին սուտ վկայություն տալու մեջ մեղադրելու առվազն բարոյական իրավունք չունեն, քանի որ անձամբ են տարբեր հանրային ու քաղաքկան գործիչների դեմ սուտ վկայություն տվել, իսկ հետո դատարանի վճռով ստիպված են եղել ներողություն խնդրել։ Առավել համառները, ինչպիսին օրինակ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էր, հրաժարվում են կատարել անգամ դատարանի որոշումները, որի համար առ այսօր պատասխանավության չեն ենթարել։

Այսպիսով՝ Վահագն Ալեքսանյանի և Տարոն Չախոյանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրանք քննադատում են Հայ առաքելական եկեղեցուն, մեղադրում պատվիրաններից մեկը խախտելու մեջ, սական անձամբ չգիտեն այդ պատվիրանները։ Այս ամենն արվում է հանրության առաջ սեփական պարտվողական քաղաքականությունը ու դրա հանգեցրած հետևանքներն արդարացնու նպատակով։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան