Ավելին 1 տարի առաջ - 15:42 07-07-2025

Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով

Ռուսաստանի Տվերի մարզի Ռժևսկի շրջանում՝ Յուրիատինո գյուղում, սարսափելի միջադեպ է տեղի ունեցել թիվ 13 ավտոբուսում։ 14-ամյա աղջիկը, ով դպրոց էր գնում, ծեծի է ենթարկվել վարորդի կողմից՝ վերջինիս սխալ ենթադրության պատճառով, թե նա չի վճարել ուղեվարձը։

Աղջկա խոսքով՝ ինքը վճարել է SBP համակարգով և փակել է վճարման էջը։ Սակայն ինտերնետի խափանումների պատճառով վարորդը չի ստացել վճարման ծանուցումը և կարծել է, թե դեռահասը փորձում է խաբել։ Աղջիկն էլ կապի բացակայության պատճառով՝ չի կարողացել բացել բանկային հավելվածն ու ապացուցել, որ վճարել է։

Ըստ ականատեսների՝ վարորդը սկսել է գոռալ 14-ամյա աղջկա վրա, ապա պահանջել՝ դուրս գալ ավտոբուսից կամ ցույց տալ կտրոնը։ Այնուհետև նա կոտրել է աղջկա հեռախոսը, հարվածել նրան և բռնությամբ դուրս շպրտել ավտոբուսից։

Միջադեպից հետո աղջիկը զանգահարել է ոստիկանություն։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի