Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:30 07-07-2025

Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում 88-ին Բաքվից տեղահանված տասնյակ ընտանիքներ են հաստատվել: Նրանցից շատերը չեն հարմարվել գյուղի պայմաններին ու հեռացել են:

92-ամյա Վարյա Գեւորգյանը ապրում է միայնակ: Ամուսինը մի քանի տարի առաջ է մահացել, որդին արտերկրում է: Ինքը գյուղում հազիվ է ծայրը ծայրին հասցնում, թոշակը խնայում, իրեն էլ լավ պահում, որ հանկած չհիվանդանա ու դեղորայքի փողի ման չգա: Փոքրիկ այգի է մշակում, փորձում գոնե ամռան ամիսներին գումար խնայել:

Գաղթ ու ցավ տեսած Վարյա տատիկը հեշտ հանձնվողներից չէ: Ճիշտ է 92 տարեկան է,բայց միտքը վառ է, ինքն ակտիվ, աշխույժ նաեւ քաղաքականությանն է ակտիվ հետեւում: Նկատում է. Փաշինյանի իշխանությունը ձախողել է թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը: Իրենց գյուղում մարդիկ մինչեւ 2018 թվականը լավ էին ապրում, Բագրատաշեն-Սադախլո անցակետով ապրանքներ էին անցկացնում, վաճառում, իրենց գոյությունը պահում: Հետո օրենքները խստացվեցին, հասարակ քաղաքացիներն այլեւս չեն կարողանում առեւտրով զբաղվել, նոր աշխատատեղեր այդպես էլ չբացվեցին:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան