Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:42 11-04-2024

Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան

Արդեն մի քանի օր է ինչ բուռն զարգացումներ ենք տեսնում հոգևոր դասում, որովհետև օրերս Մայր Աթոռը կեղծ լուր էր տարածել՝ իբր ՀՀ իշխանությունները պատրաստվում են տարածքներ հանձնել Տավուշի մարզից, ինչն ակնհայտ կեղծ լուր էր ու ակնհայտորեն իրենց էդ խոսույթով Մայր Աթոռը խախտել էր Աստծո պատվիրաններից առնվազն մեկը՝ «մի՛ ստիրը» ու ստել էր։

Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Այստեղ ի՞նչն է ավելի էական, երբ արձագանքել էի դրան ու նշել էի, որ ֆեյք նյուզ է տարածում Մայր Աթոռը, երբ որպես հավատացյալ նշել էի՝ Մայր Աթոռը պետք է դադարեցնի այս քաղաքականությունը, որովհետև մեզ հավատացյալներիս ստիպում է երես թեքել Հայ առաքելական եկեղեցուց իրենց շնորհիվ, սրան արձագանքել էր ընդդիմադիր արքեպիսկոպոսներից հերթականը, որ մենք ենք ֆեյք նորություններ տարածում, մենք ենք ֆեյք կառավարություն»,- հայտարարեց նա։

Ալեքսանյանը նշեց՝ եթե չի սխալվում նույն այդ ընդդիմադիր արքեպիսկոպոսը ասել էր, թե Հայաստանն է հենց ֆեյք պետություն՝ մատնանշելով Հայաստանի այն քարտեզը, որը վարչապետը պարբերաբար ցույց է տալիս։

«Իրականությունը հակառակն է․ սա է իսկական ՀՀ-ն և այս իսկական ՀՀ-ի հետ է, որ մենք բոլորս կապում ենք մեր հույսերն ու ապագան։ Գիտեք ինչո՞ւ է ընդդիմադիր այս մի արքեպիսկոպոսի մոտ մեր այդ մոտեցումը որոշակի դիսոնանս առաջացրել, որովհետև իր կոլեգան՝ մյուս արքեպիսկոպոսը, օրինակ, էդքան էլ շատ Հայաստանի հետ չի կապում իր ապագան, օրինակ Կիպրոսի օֆշորի հետ է կապում, դրա համար է, երբ փողերը տանում է Կիպրոսի օֆշոր, հեշտ է ասել՝ սա իսկական Հայաստան չէ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը