copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 19:23 08-04-2024

ՄԻՊ-ը երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը քննարկել է աշակերտների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 8-ին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի Աշակերտական խորհուրդների կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում ընդունել է Երևանի Գևորգ Վարդանյանի անվան 192 հիմնական դպրոցի աշակերտներին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Անահիտ Մանասյանը դպրոցի սաներին ներկայացրել է Պաշտպանի առաքելությունը, իրավասությունների շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, խոսել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգին, ատելության խոսքին, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի հարցերի շուրջ:

«Չափազանց կարևորում եմ նման հանդիպումները, քանի որ հնարավորություն է ստեղծվում երեխաներից լսել իրենց հուզող հարցերը և անձամբ ներկայացնել երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները»,- ողջունելով երեխաներին՝ ասել է Պաշտպանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։ Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր հարցեր․ երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները, կրթության իրավունքը, լսված լինելու և ազատորեն կարծիք հայտնելու իրավունքը և այլն։

Երեխաներին ներկայացվել են Պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը խոսել է նաև Ժնև՝ Միավորված ազգերի կազմակերպություն կատարած այցի մասին, որին մասնակցել են նաև խորհրդի անդամ երեխաները: Պաշտպանը նշել է, որ նրանց դերակատարությունն այցին առանցքային էր, քանի որ երեխաներն իրենք են խոսել բնագավառին առնչվող տարբեր հարցերի մասին:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են աշակերտական խորհուրդների առաքելությանն ու նպատակներին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել տարբեր երկրների առաջատար փորձին:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել աշակերտներին հետաքրքիր զրույցի համար և նշել, որ ՄԻՊ աշխատակազմի դռները նրանց առջև միշտ բաց են:

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները