Երևան +29°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 22:57 21-03-2024

Տոտալ անարժանապատիվ կապիտուլյացիայի այլընտրանքը այս պահին ազգային մոբիլիզացիան է. Արմեն Ներսիսյան

Մարտի 23-ին Գյումրում նախատեսվում է ազգային ուժերի հանդիպում-քննարկում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

Նշենք, որ ՀԱՅՔ շարժումը խորքային, ընդհատակյա, ցանցային շարժում է, որի հիմնական նպատակը նոր ազգային պետության հիմնասյուների կառուցումն է։

Շարժումն իր մեջ ընդգրկում է սոցիալական բոլոր շերտերը՝ գիտնականներ, գործարարներ, մանկավարժներ, մշակութային գործիչներ։ Մասնագիտական ոլորտներից եկել են մոբիլիզացված մարդիկ, որոնք անկարող են հանգիստ նայել և վերաբերվել համակարգային փլուզմանը և երկրում տիրող անվերահսկելի քաոսին։

ՀԱՅՔ շարժումը ձևակերպել ու ներկայացրել է իր ազգային երազանքն ու նպատակները։

Oragir.News-ը զրուցել է ՀԱՅՔ շարժման անդամ Արմեն Ներսիսյանի հետ։

«Մեր հիմնական նպատակը ՀԱՅՔ ազգային պետության հիմնադրումն է, և եթե ասում ենք ՀԱՅՔ ազգային պետության հիմնադրում, ապա ենթադրվում է, որ պետք է հեռացվեն այս դավադիր ապազգային ուժերը։ Տոտալ կապիտուլյացիայի, անարժանապատիվ կապիտուլյացիայի այլընտրանքը այս պահին ազգային մոբիլիզացիան է՝ ռազմական, հոգևոր, տնտեսական, սոցիալական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Այս շարժման հիմքում պետք չէ ո՛չ Արևմուտք փնտրել, ո՛չ Արևելք։ Մեզ համար օրակարգը մեր ինքնության պատերազմն է, որը մղվում է մենք անձերի խնդիր չենք տեսնում՝ սևեր, սպիտակներ»,-ասում է Արմեն Ներսիսյանը։

ՀԱՅՔ շարժման անդամի խոսքով՝ այս իրավիճակում հոգևոր առաջնորդության կարիք կա։

«Եկեղեցու դիրքորոշումը միշտ է կարևոր եղել, սրանց հարձակումներն էլ եկեղեցու դեմ այնպես չէ, որ եզակի են կամ նոր են սկսվել։ Եվ նորություն չէ, որ թիրախավորվում են այն հոգևորականները, որոնց խոսքը մեծ ազդեցություն ունի, որոնց կշիռը մեծ է։ Նրանց ատամները կփշրվի և հոգևոր առաջնորդությամբ մենք պետք է հաղթանակ տանենք այս պատերազմում, որովհետև մենք ուղղակի դատապարտված ենք հաղթել։

Մենք այսօր հասել ենք այն վիճակին, որ դատապարտված ենք հաղթել, այլընտրանք գոյություն չունի։ Մենք հաղթանակ տեսնելուց հետո անարժանապատիվ պարտություն ենք տեսել և վճռական ճակատամարտ ենք մղելու ազգի պետականության վերջին փշրանքները փրկելու և հայկական քաղաքակրթության լիարժեք գործընթացը ապահովելու համար»,-եզրափակում է ՀԱՅՔ շարժման անդամ Արմեն Ներսիսյանը։