Արտաքին 3 տարի առաջ - 09:16 29-10-2022

ՌԴ-ում ավարտվել է մասնակի մոբիլիզացիան․ Շոյգուն զեկուցել է Պուտինին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է երկրում մասնակի մոբիլիզացիայի ավարտի մասին։ Նա տեղեկացրել է, որ մասնակի զորահավաքի շրջանակներում 300 հազար մարդ զորակոչելու խնդիրն ավարտված է, լրացուցիչ առաջադրանքներ չեն նախատեսվում, և զորքերի համալրումը կշարունակվի միայն կամավորների և պայմանագրայինների հաշվին։

Նրա խոսքով, ներկայումս 218 հազար մարդ կատարելագործում են իրենց պատրաստակամությունը։ Ուսուցումն ավարտելուց հետո հատուկ ռազմական գործողության տարածք է ուղարկվել 82 հազար մարդ, որից ավելի քան 41 հազարը գործում են ստորաբաժանումների կազմում։ Շոյգուն հավելել է, որ զորակոչվել է գործադիր իշխանության 1300 աշխատակից, մոբիլիզացվածների միջին տարիքը 35 է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում