Ներքին 2 տարի առաջ - 10:18 21-03-2024

Մահացել է պրոֆեսոր Միքայել Աղաջանովը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է․ «Խորը ցավով, սրտի մեծ կսկիծով եմ հայտնում Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, շատերիս ուսուցիչ, ավագ ընկեր Միքայել Աղաջանովի մահվան մասին․․․

․․․Աղաջանովի մասին խոսելիս անհնար է չխոսել բժշկական համալսարանի պատմության մասին: Բժշկական համալսարանի, պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտների տասնյակ սերունդների համար նրա ներկայությունը, բժիշկ-գիտնականի կերպարը օրինակելի էին: Նրա դեպքում տարիների իմաստությունն ու երիտասարդական ավյունը, մեծ փորձն ու աշխատասիրությունը մեկտեղվել էին: Ավագ սերնդի հարգարժան ներկայացուցիչը, բժշկագիտության նահապետն իր ներկայությամբ հատուկ մթնոլորտ էր ձևավորում ինչպես ռեկտորատի, այնպես էլ Գիտական խորհրդի նիստերում, բուհական տարատեսակ նախաձեռնություններում ու քննարկումներում, Կարգապահական հանձնաժողովում, որի ղեկավարն էր: Շատ ու շատ գործընկերների, ապագա բժիշկների համար նրա օրինակը, կենսասիրությունը վարակիչ էին:

Միխայիլ Աղաջանովն ավարտել էր բժշկական բուհը 1963 թվականին` վեց տասնամյակ առաջ, և որևէ օր չէր կորցրել կապը հարազատ կրթօջախի հետ` կրթելով սերունդներ, զարգացնելով հայրենի բժշկագիտությունը: ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի՝ երկար տարիների ղեկավարը ողջ կյանքը նվիրել էր գիտությանը, մասնավորապես՝ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը: Պրոֆեսորի երկարամյա գործունեությունը մշտապես բարձր էր գնահատվում թե՛ համալսարանի, թե՛ միջազգային գիտական մտքի կողմից:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Աղաջանովների ընտանիքին, հարազատներին, ընկերներին: Հանգչեք խաղաղությամբ, սիրելի Միխայիլ Իոսիֆովիչ»:

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո