Մամուլ 2 տարի առաջ - 07:36 20-03-2024

Դատական համակարգում մարդասիրական քայլերի քանակը նվազել է․ 2018-ին կալանքից ազատվել է 147, 2023-ին՝ 40 մարդ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին եւ կոնկրետ հարցադրումներ էր արել։ Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել էին Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գեւորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Խնդրել ենք հայտնել, թե այլ քրեական վարույթներով քանի նմանօրինակ մարդասիրական քայլ են դրսեւորել եւ սեփական նախաձեռնությամբ խափանման միջոց փոխել. «1. Եթե կան նման նախադեպեր, կխնդրեմ ներկայացնել օրինակները: 2.Իսկ եթե չկան նախադեպեր, խնդրում եմ հայտնել, թե ինչու ձեր մարդասիրությունը արթնացավ հենց պետական բարձր պաշտոն զբաղեցնող ԱԺ նախագահի մեծ ընտանիքի անդամի քրեական վարույթով»:

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրումների՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ 2018- 2023 թվականների ընթացքում իրավասու դատախազների կողմից սեփական նախաձեռնությամբ կայացվել է որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու մասին 429 որոշում, որից 147-ը՝ 2018 թվականին, 137-ը՝ 2019 թվականին, 73-ը՝ 2020 թվականին, 14-ը՝ 2021 թվականին, 18-ը՝ 2022 թվականին, 40-ը՝ 2023 թվականին: Իհարկե, Աննա Վարդապետյանին ուղղված հարցադրումների պատասխանում չկա խոսք այն մասին, թե անձամբ Աննա Վարդապետյանը քանի հոգու նկատմամբ է մարդասիրություն դրսեւորել, եւ քանիսն են կալանքից ազատվել:

Վիճակագրությունը, որ ներկայացվել է, խիստ մտահոգիչ է, քանի որ 2018 թվականին եղել է 147 կալանքից ազատում, 2023-ին՝ 40»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել