Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:37 19-03-2024

Կարող ա՞ մեր գործընկերները վախենում են Աբովյանի այդ մեծահարուստից. Արսեն Թորոսյան

Հայտարարությունս հատկապես ուղղված է մեր դատախազության, ոստիկանության և ՔԿ-ի գործընկերներին, բայց նաև մեր հայրենակիցներին, որոնք հավանաբար կարծիք ունեն կամ կկազմեն այդ գերատեսչությունների վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանին շատ մոտ գտնվողն Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում տեղի է ունեցել մի հանցագործություն, որի վերաբերյալ եղել են հաղորդագրություններ ոստիկանությունից, ՔԿ-ից, և առաջադրվել են մեղադրանքներ խուլիգանության, ֆիզիկական ներգործության, ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածներով:

Բայց այս պատմության մեջ տարօրինակն այլ բան է. Այն, որ Աբովյանում հասարակական տրանսպորտը սպասարկող մի ընկերության կողմից երկար ամիսներ տեղի էր ունենում, ըստ էության, տաքսի ծառայություններ մատուցող մեր քաղաքացիների նկատմամբ վախի տարածման, թույլ չտալու, սպառնալիքների գործողություններ, հրապարակումներ եղել են մամուլում: Ավելին, Աբովյան խոշորացված համայնքի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը այդ հարցով դիմել է դատախազությանը, բայց մենք փաստաիցի մինչև այդ հանցագործության տեղի ունենալը որևէ հրապարակային արձագանք չենք լսել դր մասին:

Իսկ կարող ա՞ մեր գործընկերները վախենում են այդ հասարակական տրանսպորտային կազմակերպության հետ փոխկապակցված մի շատ մեծահարուստ մարդու արձագանքից հիմա կամ մի քանի տարի հետո, երբ ինչ-որ բան փոխվի իրենց կարծիքով:

Կարո՞ղ ա «վսյո տակի» մեր գործընկերները նման «մասկի շոուներ» որ անում են, օրինակ, մանկահասակ երեխաներ ունեցող աշխատակիցների, կամ բավական պարտաճաբնաչ և բարեխիղճ պաշտոնյաների նկատմամբ, պետք է անեին այդ տրանսպորտային կազմակերպության գրասենյակում, կամ այդ գրասենյակի ղեկավարի տանը և ուրիշ հոդվածներ առաջադրեին: Ոչ թե պարզապես խուլիգանություն, ապօրինի զենք-զինամթերք պահել, ֆիզիկական ներգործություն, այլ օրինակ, հանցավոր կազմակերպություն ստեղծելը և ղեկավարելը, որը վախի մթնոլորտ է տարածքում այդ տարածաշրջանում և ինքնիրավչություն է անում մի տեղ, որի իրավունքը չունի: Եթե այդտեղ խախտում էլ կար, դրանով պետք է զբաղվեին տեսչական մարմինները:

Կարո՞ղ ա ի վերջո, այդ համապատասխան մարմիններն իրենց մեջ համարձակություն գտնեն և զբաղվեն նաև այդ հարցերով:

Մենք այստեղ լուրջ խնդիր ունենք, որի մասին պետք է խոսենք; Չխոսելը տանելու է նրան, ինչը ունենք: Նրանք գործելու են միայն այն ժամանակ, երբ դանակը հասնի ոսկորին»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան