Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:15 19-03-2024

Հազարավոր տոննաների չիրացված կաղամբի և կարտոֆիլի բերքը նեխում է գյուղացու պահեստներում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն ԱԺ հայտարարության ժամաին կրկին ադրադարձավ իր կողմից բազմիցս բարձրաձայնված խնդրին․

«Հարգելի հայրենակիցներ

Գեղարքունիքի մարզ հերթական այցելության ընթացքում ևս մեկ անգամ պարզ է դառնում, որ մեր հայրենակիցների կողմից բարձրացվող գյուղատնտեսական խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ Ավելին եղածին արդեն ավելացել են նոր խնդիրներ ու անորոշություններ։

Այդպես էլ կառավարությունը գործուն միջոցներ չձեռնարկեծ գյուղմթերքի իրացման խնդիրները լուծելու համար։ Հետևանքն արդեն արձանագրված է՝ հազարավոր տոննաների չիրացված կաղամբի և կարտոֆիլի բերքը նեխում է գյուղացու պահեստներում։ Բերքի որոշ մասն էլ իրացվել է ինքնարժեքից գրեթե 30-40 տոկոսով պակաս գնով։

Իսկ հիմա արդեն մեկնարկում են գարնանային գյուղատնտեսական աշխատանքները և գյուղացին նորից մենակ է իր խնդիրների առջև։

Փաստորեն գյուղացին պարտքով և ֆինանսական էական կորուստներով սկսելու է գյուղատնտեսական աշխատանքների այս տարվա մեկնարկը։

Մասնավորապես,կառավարության որոշմամբ հաստատվել է գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի, այդ թվում՝ հացահատիկ, գարի, առվույտ, կորնգան, մշակման համար պետական աջակցության ծրագիրը։ Ըստ այս ծրագրի պարտադիր բաղադրիչ է հավատարմագրված սերմացու օգտագործման պահանջը։ Օրինակ՝ ցորենի հավատարմագրված սերմացուի 1 կգ-ի արժեքը 190-200 ՀՀ դրամ է, որի որակի առումով որևէ երաշխիք չկա։ Շատ դեպքերում ցանվում է գարնանացան ցորեն, որը հետո պարզվում է աշնանացան է։ Իսկ տեղական և առավել որակյալ տեղական սերմացուի 1 կգ-ի գինը 70-80 դրամ է, սակայն չի կարող օգտագործվել նշված ծրագրի շրջանակներում։

Փաստորեն այս ծրագրով սուբսիդավորումն ամբողջությամբ ուղղվում է դրսից ներկրված սերմացուի և տեղական սերմացուի գների տարբերության ծախսի վրա։ Այսինքն՝ գյուղացին, ըստ էության, ոչ մի առարկայական օգուտ չի ստանում՝ այս ծրագրի շահառու դառնալով։

Հետևանքը՝ սահմանապահ համայնքների մեր հայրենակիցները այս ծրագրի ձևական պահանջների պատճառով գործնականում չեն կարողանում օգտվել իրենց հասանելի միակ պետական աջակցությունից։

Գյուղացիները հնչեցնում են այս ծրագրի արդյունավետությունը բարձրացնող բազմաթիվ օբյեկտիվ առաջարկներ, որոնց այդպես էլ ականջալուր չեն լինում և անհրաժեշտ լուծումներ չեն ապահովում օրվա իշխանավորները»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ

Ձեզ գուցե հետաքրքրի