Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:20 18-03-2024

ՀՊՏՀ ռեկտորն այս շաբաթ կհեռացվի

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) սկանդալային պատմություններով հայտնի ռեկտոր Դիանա Գալոյանն այս շաբաթ կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Գալոյանին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնից հեռացնելու որոշման հիմք է հանդիսացել Oragir.News-ի հրապարակումն այն մասին, որ Դիանա Գալոյանն ԱՄՆ-ում հագուստի խանութից գողություն է կատարել և այն համառորեն թաքցրել։ Ի դեպ, այդ ամենը փաստերով ներկայացրել էինք դեռ նախորդ տարի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը 2017 թվականին ԱՄՆ-ում բռնվել է հագուստի խանութից գողություն կատարելիս, հայտնվել է բանտում, որից հետո նշանակվել է 3 տարվա փորձաշրջան:

Գալոյանը բանտից ազատ արձակվելուց հետո, սակայն, չէր ներկայացել դատարան փորձաշրջանի կատարման ապացույցներով, ինչից հետո տրվել էր հետախուզման հրաման:

2023 թվականի դեկտեմբերին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադառնալով այս թեմային հայտնել էլ, որ պաշտոնապես դիմել են ԱՄՆ կառավարությանը, որպեսզի համոզվեն, որ Լոս Անջելեսի դատարանի պաշտոնական կայքում երևացող Դիանա Գալոյանը հենց ՀՊՏՀ ռեկտորն է, որից հետո արդեն լուծումներ կլինեն։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ օրենսդրության՝ ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ:

Oragir.News-ին հաջողվել էր պարզել, որ Դիանա Գալոյանը խոստովանելու փոխարեն մանիպուլացրել է նախարարությանը, ինչը զայրացրել էր տիկին նախարարին:

Գալոյանը պաշտոնական գրությամբ, ուղիղ չհերքելով, որ գողը ինքն է, ճարպկորեն հայտնել էր, թե իր ծննդյան ամսաթիվը ներբեռնելու պարագայում պարզ կլինի, որ դատարանի կայքում իր անձի վերաբերյալ տվյալներ առկա չեն:



Բանն այն է, որ ամսաթվերի գրառման ամերիկյան համակարգում, ի տարբերություն հայկականի, նախ՝ գրվում է ամիսը, ապա՝ օրը: ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի տվյալները «01/04/1980»-ի փոխարեն ընդամենը գրանցվել են «04/01/1980», ինչի հետևանքով դատարանի կայքը, ինչպես կարելի է տեսնել նկարում, գտնում է 1980 թվականի ապրիլ ամսին ծնված Դիանա Գալոյանին, սակայն ոչ հունվարին:



Հիշեցնենք, որ ԱՄՆ դատարանը Oragir.News-ի հրապարակման հիման վրա ճշգրտում է կատարել և իր կայացրած որոշման մեջ ուղղում մտցրել, այդպիսով հաստատել, որ գողություն կատարած անձը հենց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն է։

Փաստացի, իշխանությունները հասկացել են, որ Գալոյանին ռեկտորի պաշտոնում «պահելու» որևէ տարբերակ այլևս չունեն և նման որոշման են հանգել։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի