Մամուլ 2 տարի առաջ - 08:52 16-03-2024

Ինչո՞ւ հեռացավ ՊԱԳ տնօրենը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Պետական առողջապահական գործակալության աշխատողներն ապշած են իրենց ղեկավարի՝ ՊԱԳ տնօրեն Ահարոն Բարսեղյանի անսպասելի հրաժարականից։ Նա նախարար Անահիտ Ավանեսյանի մտերիմ կադրերից էր, որը վաղեմի կապեր ուներ նրա հետ։ Նախարարի անվան հետ կապվող «Վիգմոր» կլինիկայում Ահարոնն աշխատել է որպես տնտեսագետ, ՊԱԳ-ում եղել է կրտսեր մասնագետ, նպատակադրված փորձել է առաջ գնալ՝ իր կապերն օգտագործերով նախարարի եւ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի հետ ու ծառայողական աստիճանակարգով սլացել է դեպի վեր՝ վերջապես հասնելով տնօրենի աթոռին, որին ձգտել է վաղուց ու ուժերի ներածի չափով։

Նա 2 անգամ է ՊԱԳ տնօրեն նշանակվել։ Առաջինը՝ նախկին տնօրեն Ծաղիկ Վարդանյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո, եւ երկրորդ անգամ՝ երբ դատական կարգով պաշտոնին վերականգնված Ծաղիկ Վարդանյանը մեկ ամիս աշխատելուց հետո դիմում գրեց եւ հեռացավ այդ պաշտոնից։ Այն ժամանակ Ահարոն Բարսեղյանը նույնիսկ քաղծառայության քննություն հանձնեց` մրցույթի մասնակցեց եւ 2023-ի հոկտեմբերին վերանշանակվեց ՊԱԳ տնօրեն։ Ու հանկարծ, մեկ րոպեում որոշում է ու հեռանո՞ւմ բաղձալի աթոռից։

Հիշեցնենք․ մարտի 14-ի երեկոյան տեղեկացանք, որ առողջապահության նախարարության կարեւորագույն ֆինանսական կառույցի՝ առողջապահական գործակալության տնօրեն Ահարոն Բարսեղյանին կանչել են նախարարություն ու հաղորդել, որ ազատված է աշխատանքից, նա էլ, վերադառնալով գրասենյակ, աշխատողներին ասել է, որ այլեւս չի գալու։ Իսկ երեկ նա «Հրապարակին» հայտնել է, որ աշխատանքից անձնական պատճառով է ազատվել` իր դիմումի համաձայն, որի մասին նախարարին տեղեկացրել է դեռեւս 15-20 օր առաջ։

Ասում են՝ վերջին օրերի նրա վարքագծից չէիր ասի, թե նման է հեռացող մարդու։ Ահարոն Բարսեղյանը նույն օրը` մինչ նախարարություն գնալը, իր մոտ խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում շատ գործնական է տրամադրված եղել։ Ասել է՝ սա եմ անելու, նա եմ անելու, մարդկանց ինչ-ինչ բաներ է խոսք տվել, մի քանի օր առաջ էլ հիմնարկում կրքոտ վեճ է ունեցել սանավիացիայի հարցերով։ Այս ամենը մեզ հաղորդեց նախարարության մեր տեղեկացված աղբյուրը։

Այնուամենայնիվ, ինչո՞ւ հեռացավ Բարսեղյանը։ ՊԱԳ-ում ոմանք նրա հեռացումը կապում են մի երկու ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի հետ։ Մեր տեղեկություններով՝ 5 բժշկական կազմակերպությունների ղեկավարներ միասին մտել են առողջապահության նախարարի մոտ եւ պահանջել Ահարոն Բարսեղյանի հրաժարականը։ Նախարարը, սակայն, հրաժարվել է կատարել նրանց պահանջը։ Թե ինչ է եղել հետո, կարելի է միայն ենթադրել։

Չի բացառվում, որ բուժհաստատությունների տնօրենները նման պահանջ ներկայացնելու համար ռեալ պատճառներ եւ փաստաթղթեր են ունեցել, որոնք կարող են հայտնված լինել մի որեւէ իրավապահ մարմնում, օրինակ, դատախազությունում։ Այս դեպքում ՊԱԳ տնօրեն անակնկալ հրաժարականը հասկանալի կլիներ։ Եթե դա այդպես է, ապա պետք է սպասել զարգացումներին։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին