Մամուլ 2 տարի առաջ - 08:37 14-03-2024

Աշտարակի ՔՊ-ական համայնքապետին կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ՔՊ-ական համայնքապետ Թովմաս Շահվերդյանին մի քանի անգամ կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Ինչ գործի շրջանակում` մեղադրյալի, թե վկայի կարգավիճակով, չհաջողվեց պարզել։ Շահվերդյանն այս պահին գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։

Ավելի վաղ գրել էինք, որ գործընթաց է սկսվել Արագածոտնի մեկ այլ համայնքապետի` Ապարանի ղեկավար Կարեն Եղիազարյանի նկատմամբ, որից ուզում են վերցնել «Գնթունիքը», մի շարք այլ գույքեր։ Եղիազարյանին նաեւ մեղադրում են ապօրինի ձեռնարկատիրության, պաշտոնի չարաշահման եւ հափշտակության մեջ: Նաեւ ստուգումներ են անում ընտանիքին պատկանող բիզնեսներում։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո