Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:19 13-03-2024

ԱԽ քարտուղարը Լուիս Բոնոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Մարտի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ:

Հանդիպմանը կողմերը նաև քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր: