Ներքին 2 տարի առաջ - 21:13 12-03-2024

Եվրոպայի խորհրդի երկամյա ծրագիրն ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական իրավունքների ամրապնդմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մարտի 12-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, պատվիրակության այցը Հայաստան պայմանավորված է ՀՀ-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրում ներառված «Սոցիալական ոլորտում մարդու իրավունքների ամրապնդում ՀՀ-ում» երկամյա ծրագրի մեկնարկով: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների և, առհասարակ, ՀՀ-ում սոցիալական իրավունքների ամրապնդմանը:

«Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության բարձր մակարդակն ու դրա հետագա զարգացումը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքներին՝ Արթուր Մարտիրոսյանը նախ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը՝ միտված նրանց հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ կրթության իրավունքի իրացմանը: Փոխնախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող ընդգրկվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում:

Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության գործադրած ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքների արագ արձագանքման և դրանց լուծման շուրջ իրականացված աշխատանքների առումով:

Մաքսիմ Լոնգանգեն տեղեկացրել է՝ «ՀՀ-ում սոցիալական ոլորտի մարդու իրավունքների ամրապնդում» երկամյա ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների և խոցելի խմբերի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշված համատեքստում կարևորվել է կրթություն-աշխատաշուկա կապը՝ ծրագրի շրջանակում ընդգծելով նախնական և միջին մասնագիտական հաստատությունների հետ համագործակցության խթանումը:

«Կրթություն-աշխատաշուկա դինամիկ կապերի ամրապնդումը մեր կարևորագույն մարտահրավերներից է: Աշխատանքի վրա հիմնված կրթության զարգացումը, կրթական ծրագրերի բարելավումն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցումը կրթական բարեփոխումների առաջնային խնդիրներից են»,- ընդգծել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Ազգային ժողովում վերջերս առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ինստիտուցիոնալացում՝ շեշտը դնելով մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման վրա:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև լրացուցիչ և շարունակական կրթության համատեքստում կարճաժամկետ կրթական ծրագրերի ներդրման, վերապատրաստումների և այլ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների ծրագրերի համակարգող Մարգարիտա Գալստյանը:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի