Ներքին 2 տարի առաջ - 14:22 12-03-2024

Հիմա նոր Սահմանադրության վերաբերյալ չկա հայեցակարգ, չկա տեքստ․ Փաշինյան

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պատրաստ է, ես ծանոթացել եմ այդ հայեցկարգին, և դրան ծանոթանալու արդյունքում է, որ հանգել եմ եզրակացության, որ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հարցին:

«Այն հայեցակարգը, որ հիմա կա, արդեն արդի չէ։ Հիմա նոր Սահմանադրության վերաբերյալ չկա հայեցակարգ, չկա տեքստ, կա իմ կողմից ՀՀ ժողովրդին առաջարկվող քաղաքական խոսույթ և քաղաքական օրակարգ իր հիմնավորումներով», - նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ժամկետներին՝ վարչապետը նշեց, որ դա կլինի այն ժամանակ, երբ ինքն ու իր քաղաքական թիմը զգան, որ ՀՀ ժողովուրդը բավարար չափով տեղեկացված է՝ ինչ է տեղի ունենում, ինչի համար և թե որ բովանդակությունն ինչ խնդի է լուծելու։

Փաշինյանի խոսքով՝ խոսկցություններ են պտտվում ժամկետների վերաբերյալ, սակայն գործնականում դա հնարավոր չէ․ «Մենք այս դեպքում էլ ենք ուշացել։ Չնայած չենք էլ ուշացել, երևի ամեն ինչ տեղի է ունենում այն ժամանակ, երբ տեղի է ունենում։ Այս փուլի իմ խնդիրը հանրության, ժողովրդի հետ ունենալ խոսակցություն այս թեմայով»։

Անդրադառնալով Անկախության հռչակագրին՝ վարչապետը նշեց, որ 2022 թվականի օգոստոսի 23-ին ուղերձ է հղել, որում ձևակերպել է այն, ինչ ասել է վերջերս հրապարակային։

«Եթե ես 2020 թվականի օգոստոսի 23-ին այդ թեմային անդրադարձել եմ, պարզ է, որ այդ մտքերը, այդ գաղափարները, այդ խնդիրները, այդ երկմտություններն այդ օրն առավոտյան չէին ծնվել, ոչ էլ դրա նախորդ օրը։ Ես տասնյակ աշխատանքային փակ քննարկումներ եմ ունեցել 2021 թվականին, 2020-ին, նույնիսկ 2019-ին։ Շատերը փորձ են անում դրան ուրիշ ենթատեքստ տալ, չնայած դա էլ քննարկման մաս է, ես դրան էլ եմ լավ վերաբերվում», - ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը

Ձեզ գուցե հետաքրքրի