Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:21 07-03-2024

Նիկոլ Փաշինյանն անցել է թշնամու կողմը․ Էդգար Ղազարյան

Օրերս Պարույր Հայրիկյանը մի խումբ քաղաքացիների հետ բողոքի ակցիա իրականացրեց Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Նրանք գլխավոր դատախազին գրություն են հանձնել, որտեղ նշված են Նիկոլ Փաշինյանի կողմից թույլ տված անօրինությունները։

Այսօր ևս Գլխավոր դատախազության շենքի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան։ Նրանց պահանջը գլխավոր դատախազի հետ հանդիպելն է և հետամուտ լինել, որ կատարված իրավախախտումները տեղ հասնեն և արդարացի դատավճիռ ստանան։

Oragir.News-ի հետ զրույցում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ասաց, որ միացել է Պարույր Հայրիկյանի պայքարին, որպեսզի բարձրաձայնի այն հանցագործությունների մասին, որոնք մինչ օրս կատարել է Նիկոլ Փաշինյանը և դրանց համար դեռևս պատասխանատվության չի ենթարկվել։

«Իր ստորագրած փաստաթղթերով Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ոտնձգություններ է կատարում Հայաստանի Հանարապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ, որոնք օրենքով նկարագրված հանցագործություններ են։ Պետք է նաև հիշատակել, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է ՔՕ-ով նկարագրված մեկ այլ հանցագործություն՝ պետական դավաճանություն

Ղազարյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով անցել է թշնամու կողմը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը