copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 18:11 04-03-2024

Պտղունք գյուղում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը, որն էլ բախվել է գովազդային վահանակին. մայր ու դուստր հոսպիտալացվել են. shamshyan.com

Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում Պտղունք գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Կիրակոսյանի վարած «Mercedes» մակնիշի և 32-ամյա Կարեն Հովհաննիսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքնով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Ըստ տեղեկությունների՝ վիրավորները մայր ու դուստր են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
adv_banner

Ամենից շատ դիտված