Ներքին 2 տարի առաջ - 09:48 04-03-2024

Մարտի 8-ին Երևանի մետրոն և քաղաքապետարանի ենթակա տրանսպորտը կանանց համար անվճար են լինելու

Մարտի 8-ին Երևանի մետրոն և քաղաքապետարանի ենթակա տրանսպորտը կանանց համար անվճար է լինելու։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մարտի 8-ին Մետրոպոլիտենով, MAN, Zhong tong, Գազել Սիթի ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղևավարձի գումար չի գանձվելու»։

Քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող կառույցների՝ շուրջ 15.000 կին գործընկերներին կտրամադրվեն մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր։

Ավինյանը նաև տեղեկացրեց, որ պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց կտրամադրվի 1000-ից ավելի տոմս՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին