Արտաքին 2 տարի առաջ - 10:17 02-03-2024

Վրաստանի վարչապետը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու ցանկության մասին

Վրաստանի համար չափազանց կարևոր է հարաբերություններ հաստատելն ԱՄՆ-ի հետ, ինչպես Չինաստանի հետ։ Այս մասին լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Շատ լավ կլիներ, որ ԱՄՆ-ն առանց վիզայի ռեժիմ սահմաներ Վրաստանի քաղաքացիների համար, մանավանդ, որ նման որոշումը միգրացիոն քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի առաջացնի»,- ասել է նա։

Նա ԱՄՆ-ի հետ օդային ուղիղ կապերի բացման, ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, ամերիկյան ներդրումների ներգրավման հույս է հայտնել։

«Այդ բոլոր ոլորտներում իրավիճակը մեր և Միացյալ Նահանգների միջև այսօր գործնականում զրոյական է»,- ասել է Կոբախիձեն:

Վարչապետը նշել է, որ մի քանի օր առաջ շատ «հուսադրող» հանդիպում է ունեցել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանի հետ։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում