Արտաքին 5 տարի առաջ - 15:59 19-10-2021

Շոյգուն հայտարարել է Իրանի հետ ռազմական համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի հետ ռազմական համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ և բազմակողմանի բնույթ ունեն, ինչի վառ ապացույցը միջազգային ահաբեկչության դեմ մեր համատեղ պայքարն է: Մենք պատրաստ ենք հետագայում էլ ջանքեր գործադրել՝ պահպանելու համար մեր հարաբերությունների զարգացման ներկա տեմպերը»,- ասել է Շոյգուն:

ՌԴ ՊՆ ղեկավարը նշել է նաև Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը Սիրիայում՝ ծայրահեղականության դեմ պայքարում:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում