Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:30 29-02-2024

Չի բացառվում, որ բանանը վրեն ծառեր են առնելու. Արթուր Չախոյանը՝ հերթական ծառահատման մասին

Այսօր Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Հայաստանի հանրային ռադիոյի» շենքի դիմաց բլոգեր Արթուր Չախոյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ անցնող երկուշաբթի օրը՝ փետրվարի 26-ին, Երևանի քաղաքապետարանը գործակարգավորական նիստի ընթացքում հայտնել է իր բնութագրմամբ՝ ծառերի հերթական սպանդի մասին.

«Տեսնում ենք՝ իրականում ծառերը ինչ վիճակում են գտնվում, բայց Երևանի քաղաքապետարանը ժողովրդին ներկայացնում է մոտ 10 տարի առաջվա լուսանկարները, քանի որ լուսանկարում ցուցադրված տաղավարները այս պահին տեղադրված են այլ մասում. ես աշխատակիցներից տեղեկացել եմ այդ մասին»:

Չախոյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը ստի հիման վրա՝ հին լուսանկարներ հրապարակելով, ժողովրդին մանիպուլացնում է՝ իբրև ծառերի վիճակը վատ է.

«Երևանի քաղաքապետարանը ժողովրդին մանիպուլացնում է, լկտի սուտ է հայտարարում, ստի հիման վրա Երևանի կանաչ ֆոնդն է ուզում վերացնել»:

Մանրամասները՝ տեսանյութում։